• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
12.10.2017 | 14:15

ՌԱԿ «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբի հաջողությունները Հայաստանի առաջնությունում

Վարդենիսի ՌԱԿ «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբն այս օրերին մասնակցում է ՀՀ մինչև 14 տ. պատանեկան ֆուտբոլային առաջնությանը:  Առաջնության մեկնարկային խաղում, որը տեղի է ունեցել Մասիս քաղաքում, Անդրանիկ ֆուտբոլային ակումբը խաղացել է Երևանի «Ռոք» անունով ֆուտբոլային թիմի հետ, և հաղթանակ տարել 3.1 հաշվով: Առաջնության հաջորդ խաղը տեղի է ունեցել Վարդենիսում: «Անդրանիկ»-ը հյուրընկալել էր Երևանի ԽՄՕՄ-ի թիմին, իսկ խաղն ավարտվել է 0.2 հաշվով:

Հոկտեմբերի 11-ին էլ «Անդրանիկ» ակումբը ֆուտբոլային հանդիպում է ունեցել Արտաշատի թիմի հետ, և հաղթել վերջինիս 1.0 հաշվով:

Նշված ֆուտբոլային հանդիպումների ժամանակ «Անդրանիկ» ակումբի ֆուտբոլիստները դրսևորել են իրենց լավագույն խաղային որակները՝ կարողանալով գեղեցիկ ու պրոֆեսիոնալ խաղ մատուցել:

Հաջորդ խաղային հանդիպումը՝ առաջնության երրորդ խաղային տուրը, հոկտեմբերի 20-ին է: Այն տեղի է ունենալու Բյուրեղավանում: Այս անգամ հանդիպելու են Աբովյանի «Գեղաշեն» ու Վարդենիսի «Անդրանիկ»   թիմերը:

 

«Անդրանիկ» ակումբի պատանի ֆուտբոլիստները գալիք խաղին բավական  լավ են պատրաստվել և մարտական են տրամադրված, իսկ հաղթելու հավանականությունը մեծ է:  



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /