• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.10.2017 | 16:05

Մենք երբեւէ Արցախյան հիմնախնդիրն այլ խնդիրների հետ չենք համեմատում. Գառնիկ Իսագուլյան

 

Մեր զրուցակիցն է ԼՂՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

 

-Պարոն Իսագուլյան, Իրաքյան Քուրդիստանի եւ Կատալոնիայի անկախության հանրաքվեները Հայաստանում տարբեր մեկնաբանությունների առիթ տվեցին: Շատերը զուգահեռներ եւ ընդհանրությւոններ են տեսնում: Այդպե՞ս է:

 

-Մենք երբեւէ, որեւէ պարագայում, Արցախյան հիմնախնդիրն այլ խնդիրների հետ չենք համեմատում, քանի որ դա անհնար է: Այդ խնդիրներն առերեւույթ են նմանատիպ: Կա երեք հանգամանք, որոնք այդ խնդիրները դարձնում են տարբեր: Դրանք են`Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, միշտ իրավահավասար պետություն է եղել, Արցախն ինքնորոշվել է մինչեւ խորհրդային միության փլուզումը`ԽՍՀՄ օրենքներին համապատասխան, որից հետո Ադրբեջանը պատերազմ հայտարարեց եւ 1994-ի պատերազմի արդյունքում Արցախն ունի այն սահմանները, որոնք ամրագրված են երկրի Սահմանադրությամբ: Եվ`Արցախը երբեք չի եղել անվտանգություն սպառող, Արցախում երրորդ երկրների ուժեր երբեք չեն եղել:

 

 

Օրերս մի փաստաթուղթ ընթերցելիս Արցախի նախագահ Բակո Սահակյանը հարցրեց` ի՞նչ նկատի ունես, որ գրել ես «ազատագրված տարածքներ»: Ասացի` այն, ինչ բոլորը նկատի ունեն: Բակո Սահակյանն ասաց`ազատագրված տարածքները եղել են 1992-94 թվականներին, հիմա կա Սահմանադրություն եւ այդ տարածքները ներառված են Արցախի Հանրապետության տարածքում: Այս դիտողությունն արվել է, ես շատ ուրախ եմ եւ կոչ եմ անում բոլորին սա ի նկատի ունենալ: Այո, Արցախը դե ֆակտո կայացած պետություն է, սպասում ենք դե յուրե կայացմանը: Եթե չճանաչվի էլ, դա չի խոչընդոտի Արցախի զարգացմանը: Հոկտեմբերի 8-ին Արցախում բերքի տոն էր եւ այդ մեկ օրվա առեւտուրը գերազանցել է մեկ միլիարդ դրամը: Տնտեսական աճը գերազանցում է 17 տոկոսը: Այս ամենը ցույց է տալիս`ժամանակն է բոլորս գիտակցենք, որ Արցախը կայացած է: Շահարկողներին հորդորում եմ մտածել ազատ հայրենիքը էլ ավելի բնակեցնելու մասին: Այլ պետություններում ապրող հայերին կոչ եմ անում տեղափոխվել ՀՀ եւ Արցախ եւ իրենց լիարժեք հայ զգալ: Գոնե Արցախի պարագայում անիմաստ է սոցիալ-տնտեսական խնդիրների մասին խոսելը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas