• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.10.2017 | 12:32

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է դերասան Ջոն Մալկովիչին

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին և նրա տիկնոջը` ուղեկցությամբ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի:

 

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

 

Հաղորդագրության մեջ ասվում է. «Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ջոն Մալկովիչին հայ ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև փառատոնի բացմանը Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից կատարված ասմունքի համար, ինչը հայ հանդիսատեսին անմոռանալի զգացումներ է պարգևել և մեծ խանդավառություն առաջացրել:

 

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց դարերի ընթացքում հայ ժողովրդի զորավոր հավատքով ստեղծված հոգևոր-մշակութային ժառանգությանը, որն իր բարձրարժեքությամբ կարևոր տեղ է գրավում համաշխարհային մշակույթի մեջ:

 

Գարեգին Բ Կաթողիկոսը նշեց նաև, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական դժվարությունների, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի պայմաններում նման մշակութային ձեռնարկների կազմակերպումը մեծ մխիթարություն է ժողովրդի համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ հասարակությունը շարունակում է ապրել մշակութային կյանքով` հաղորդ դառնալով նաև համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների ստեծագործություններին ու ձեռնարկներին:

 

Անվանի դերասանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ խոսքերի համար` իր ուրախությունն արտահայտելով Հայաստանում գտնվելու առիթով: Անվանի դերասանը Նորին Սրբությանը ներկայացրեց նաև իր ապագա ծրագրերը:

 

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց Ջոն Մալկովիչի հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությանը և հայ ժողովրդի կյանքում նրա դերակատարությանը, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների կենսագործունեությանը:

 

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Ջոն Մալկովիչին մաղթեց հաջողությամբ շարունակել իր առաքելությունն արվեստի բնագավառում:

 

 

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas