• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Լրահոս, Մամուլի տեսություն, Հրապարակ
13.10.2017 | 09:09

«Հրապարակ». Մինչեւ վերջ Աբրահամյանները փորձել են պայքարել Արտաշատի համար, բայց նրանց սեղանին դրվել է հայտնի դոսյեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ լավատեղյակների` մինչեւ վերջին վայրկյանը Աբրահամյանները փորձել են պայքարել՝ աթոռանիստ Արտաշատը եւ Այնթապն իրենց տիրապետության տակ պահելու համար: Սակայն նրանց սեղանին է դրվել Նորաշեն համայնքի ղեկավարի հետ տեղի ունեցած պատմության դոսյեն, որին գյուղապետ էր «դարձրել» Հովիկ Աբրահամյանը, ապա փոխվել է մտադրությունը:

Հիշեցնենք` ԱԺ ընտրությունների օրերին կրակել էին Նորաշենի համայնքապետի ավտոմեքենայի վրա, նրան ոչինչ չէր եղել, իսկ վարորդը վիրավորվել էր:

Ըստ որոշ լուրերի` կրակողները եղել են Արտաշատի գազալցակայաններից մեկի աշխատակիցները, իսկ լցակայանը պատկանում է Աբրահամյաններին: Ըստ տեղացիների` ընտրությունների ժամանակ գյուղապետին ասված է եղել չաշխատել ՀՀԿ-ի օգտին, սակայն նա չի լսել «վտակների» հորդորը եւ պայքարել է հանուն «գետակ» ՀՀԿ-ի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ