• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.10.2017 | 13:05

Ժնևում Սարգսյան–Ալիև հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արդեն տեղեկացրել էր, որ Սարգսյան–Ալիև հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Ժնևում՝ նշելով,  որ հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

«Հայաստանի տեսակետները գիտեք արցախյան հիմնախնդրի հետ կապված, որը Հայաստանի նախագահը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ Հայաստանի նախագահը գնալու է Ալիևի հետ հանդիպմանը», - ասել էր Արմեն Աշոտյանը՝ նշելով Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Սարգսյան–Ալիև հանդիպում տեղի չունեցավ, քանի որ ավելի վաղ ծրագրված չի եղել։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas