• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.10.2017 | 13:29

ՀԱԷԿ-ի մասին ադրբեջանական «մտավախությունները» քաղաքական են

«Ըստ միջազգային եզրակացությունների՝ երկրորդ էներգաբլոկը գործում է լիովին անվտանգ, իսկ մյուս էներգաբլոկի կարողություններն օգտագործվելու են երկրորդի ռիսկայնության նվազման համար»,-այսօր խորհրդարանում ընթացող «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներիժամանակ Հայաստանի ատոմակայանի անվտանգության մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ի նախարարից հետաքրքրվել էր Ատոմակայանի հետագա աշխատանքի անվտանգության մասին, քանի որ Եվրանեսթի վեհաժողովին էներգետիկ անվտանգության մասին զեկույցում ադրբեջանական պատվիրակության կողմից մեղադրանքներ են ներկայացնում, որ Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանի համար ներկայացնում է մեծ վտանգ, այդ պատճառով առաջարկվում է համապատասխան քայլերի իրականացում: Նկատենք, որ այդ մասին տարիներ շարունակ «ահազանգում» է նաեւ Թուրքիան:

Ադրբեջանական կողմի նման գնահատականն անսպասելի չէն, մինչդեռ ոչ մի վտանգ չկա`հավաստիացնում է Դավիթ Տոնայանը. «Որպես ԱԻ նախարար՝ վստահեցնում եմ, որ մենք անհանգստանալու խնդիր չունենք, իսկ ադրբեջանական բոլոր գնահատականները, իհարկե, տեղեկատվական առումով պիտի լինեն ի վնաս մեզ: Մեր հարևանների բոլոր գնահատականները ես կգնահատեի որպես «խանդ», չունենք խնդրահարույց մտահոգություն»:

 

Էկոլոգ Կարինե Դանիելյանն էլ հավելեց` իհարկե կառուցելիս նման խնդիրներ կան.

 

«Բայց նույն Թուրքիան մեր կողքը կառուցում է՝ դարձյալ վտանգավոր տեղերում, և Ադրբեջանը ձայն չի հանում, այնպես որ հարցը քաղաքական է: Չնայած սկզբունքորեն ես չեմ ընդունում ատոմային էներգետիկան, բայց ես եմ ղեկավարել պատվիրակությունը, որ գնացել Է ՄԱԳԱՏԵԷ և խնդրել է ՄԱԳԱՏԵԷ-ին գալ, օգնել վերաբացել ատոմակայանը, որովհետև Հայաստանն առանց ատոմակայանի ուղղակի ահավոր էր: Այնպես որ ուրիշ ելք չունենք, բայց որ զգույշ պետք է լինենք, դա ակնհայտ է»:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas