• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Հայաստան
13.10.2017 | 16:03

«Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 14-ին

Կանխատեսված ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-21:00-ն նախատեսված «Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը տեղափոխվում է հոկտեմբերի 14՝ ժամը 19:30-22:00-ն: 

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից: 


Նույն օրվա՝ հոկտեմբերի 14-ի միջոցառումների ժամանակացույցը. 


15:30 – երաժշտական ծրագրով կմեկնարկի փառատոնի պաշտոնական բացումը,
16:40 – օդապարիկները կպատրաստվեն թռիչքի,
17:00 – միասնական թռիչք՝ Երևանի երկնքում, որը կտևի 1,5 ժամ: 


Օդապարիկների թռիչքների մեկնարկը կուղեկցվի համերգային ծրագրով, որը կշարունակվի մինչև ուշ երեկո: Ժամը 20:00-ից սկսած՝ Հանրապետության հրապարակում կիրականացվեն օդապարիկների՝ ճոպաններով կապված սահմանափակ բարձրությամբ թռիչքներ` գիշերային գեղեցիկ լուսավորությամբ, որոնց անակնկալ վիճակահանությամբ կմասնակցեն նաև մեր համաքաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ