• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 20, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
13.10.2017 | 13:06

«Գրքի գիշեր-2017» ծրագիրն իրականացվում է «Էրեբունի-Երևան.2799» տոնակատարության շրջանակում

ՀՀ մշակույթի նախարարության,  Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Բուկինիստ» ընկերությունը՝  ս. թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-24:00-ն, «Բուկինիստ» գրախանութում /հասցե՝ Մաշտոցի 20/ և հարակից՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում կանցկացնի «Գրքի գիշեր-2017» ծրագիրը: 


«Գրքի գիշեր-2017» ծրագրի միջոցառումները կեսգիշերից հետո կշարունակվեն առցանց հարթակում՝ խաղերի ու մրցույթների ձևաչափով: 


Գրքատոնին ընդառաջ Միսաք Մանուշյանի անվան պուրակում հրավիրված ասուլիսում «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց. «Այստեղ՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում մենք նախաձեռնել ենք 19 միջոցառում, այդ թվում՝ հանդիպումներ գրողների հետ, տիկնիկային ներկայացում, գրքախաղեր, ֆոտոտաղավարներ, թեյախմություն, հեղինակային երգի համերգ ու տարբեր անակնկալներ: Տոնահանդեսի ողջ ընթացքում «Բուկինիստ» գրախանութի ամբողջ տեսականու համար կգործի 30 տոկոս զեղչ: Կեսգիշերից մինչև առավոտ մեր օնլայն գրախանութում ևս գրքերը կվաճառվեն 30 տոկոս զեղչով: Համոզված ենք, որ միջոցառումը մեծ հաջողություն է ունենալու, որովհետև մեզ լուրջ աջակցություն են ցուցաբերել մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը»: 


«Մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացվող այս նախագիծը կդառնա ավանդույթ և կներառվի «Էրեբունի-Երևան» ամենամյա միջոցառումների ցանկում՝ իբրև փառատոն»,-հայտարարեց Ռուբեն Հուվհաննիսյանը:


«Այս և դեռևս անցյալ տարի կազմակերպված «Գրքի գիշերն» ու «գրքախառնությունը» ապացուցեցին, որ սին է այն կարծիքը, թե հասարակությունը հեռացել է գրքից: Ավելին՝ այդ միջոցառումներն ապացուցեցին, որ գիրքն է այն ուղիղ, կարճ և շիտակ ճանապարհը, որով մեր երեխաներին առաջնորդելու ենք դեպի մեր հայրենիքի ցանկալի տեսլականը»,-նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Իր խոսքում նախարարը նաև հույս հայտնեց, որ միջոցառումը ձևական բնույթ չի կրի, այլ կունենա իր լուրջ ազդեցությունը՝ ընթերցողների աճի, գրավաճառ ցանցի կայացման, գրականության տարածման ու հանրահռչակման առումով: Նախարարը նաև հիշեցրեց, որ այս օրերին Ֆրանկֆուրտում ընթանում է Գրքի միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը մասնակցում է բավականին շքեղ և ներկայանալի տաղավարով: 


«Նոյեմբերի առաջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևանում կանցկացվի «Գրքի փառատոնը», որտեղ կներայացվի պետական աջակցությամբ հրատարակվող գրքերի մրցութային կարգը: Մրցութային կարգով են ընտրվելու այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք կհրատարակվեն պետական աջակցությամբ և հովանավորությամբ: Այնպես որ միջոցառումների այս ցանկը՝ սկսած «Գրքի գիշերից» բավականին լուրջ ազդեցություն կարող են ունենալ գրքի ստեղծման, տարածման ու հանրահռչակման գործում»,-ասաց նախարարը:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /