• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.10.2017 | 16:32

ԵԱՏՄ-ում առաջին արգելքը հանվել է

ԵԱՏՄ երկրներ մատակարարումների համար այլևս անհրաժեշտ չի լինի հայտարարագրել էլեկտրաէներգիան և ածուխը: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հաղորդել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից: Այսպիսով՝ ՌԴ-ի կողմից Եվրասիական միության երկրներ արտահանելիս վառելիքաէներգետիկ ապրանքները հայտարարագրելու անօրինական պահանջը վերացվել է: Դա միության ընդհանուր շուկաների ձևավորման համար խոչընդոտների «Սպիտակ գրքից» առաջին արգելքն էր: Միաժամանակ, գազի, նավթի և նավթամթերքի համար գործող նույն պահանջները ԵԱՏՄ-ում կպահպանվեն մինչև 2025 թվականը:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հաջողվել է ՌԴ իշխանություններից հասնել Եվրասիական միության ներքին շուկայում առաջին արգելքի վերացմանը: 2017 թվականի սեպտեմբերի 28-ի ՌԴ կառավարության որոշումը ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը զրկել է միության անդամ երկրներ արտահանելիս վառելիքաէներգետիկ ապրանքների հայտարարագրում պահանջելու իրավունքից: Հանձնաժողովի տվյալներով՝ խոսքը նախևառաջ տարեկան 660 միլիոն դոլարի ածխի և էլեկտրաէներգիայի մատակարարումների մասին է, որոնցից ՌԴ-ից մատակարարումները կազմում են ամբողջ առևտրի 60 տոկոսը:

 

Վառելիքաէներգետիկ ապրանքների մատակարարումների հավասարակշռությունը միության ներսում ամեն տարի քննարկվում է ԵԱՏՄ երկրների ղեկավարությունների կողմից դեռևս Մաքսային միության ժամանակներից՝ լինելով նաև միությունում ՌԴ քաղաքական ազդեցության գործիք:

 

Դեռևս 2012 թվականին վառելիքաէներգետիկ ապրանքների արտահանման հայտարարագրման անօրինական պահանջի մասին հարցը որոշվում էր ԵԱՏՄ-ի դատարանում: Ռուսական «Южный Кузбасс» ածխային ընկերությունը բողոքարկել է Մաքսային միության հանձնաժողովի որոշումը, որը ՌԴ-ին նման իրավունք է տվել: Այդ ժամանակ ԵԱՏՄ դատարանն ընկերության բողոքարկումը բավարարել է և հրահանգել վերադարձնել նրան Ղազախստան ածխի մատակարարումների ձևակերպման համար վճարված գումարները: 2013 թվականին ԵԱՏՄ դատարանի մեծ կոլեգիան պաշտպանել է այդ որոշումը՝ վճռելով չեղարկել վիճելի պահանջները և խորհուրդ է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին վերահսկել միության երկրների օրենսդրություններում փոփոխությունների սահմանումը:

 

Այնուամենայնիվ, ՌԴ օրենսդրությունից վիճելի նորմը հանելու համար պահանջվել է ևս չորս տարի: Դրան նպաստել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը ԵԱՏՄ պետություններին նրանց կողմից միության օրենսդրության խախտումների մասին իրազեկելու ուղղությամբ:

 

 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Եվրասիական հանձնաժողովը կազմել է Եվրասիական միության միասնական շուկաների ձևավորման համար բոլոր խոչընդոտների ցուցակը՝ դրանցից կազմելով 60 կետից բաղկացած «Սպիտակ գիրքը»: Միության նորմերն ուղղակիորեն խախտող են ճանաչվել ինը խոչընդոտ, որոնցից մեկն է եղել նաև ներքին մատակարարումների մաքսային հայտարարագրման հարցը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas