• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
13.10.2017 | 16:50

Ինձ համար ոգեշնչման աղբյուր դարձան հայկական եկեղեցիները. երիտասարդ դիզայներ

Նախօրեին Երևանում կայացավ «Ռուսկի սիլուետ»   երիտասարդ դիզայներների միջազգային մրցույթը: 

Մրցութի մասնակից հայ երիտասարդ դիզայներները ներկայացրել էին  ամենատարբեր թեմատիկաներով հավաքածուներ՝  «Գահերի խաղից»  մինչև Ֆրիդա Կալո և հայոց պատմություն:

«Հայ ձայնի» հետ զրույցում մրցույթի մասնակից Լոռու ՌԱԿ շրջանակի   անդամ,  երտասարդական պատասխանատուներից Մարիամ Մանուկյանը, որ առաջին անգամ էր մասնակցում այսպիսի մրցույթների որպես մոդելյոր-դիզայներ, նշեց, որ հավաքածուն  ստեղծվել է հատուկ այս մրցույթի համար: «Հավաքածուն ստեղծելիս շատ տարբեր մտքեր ու գաղափարներ ունեի, բայց ի վերջո այն եզրահանգման եկա, որ հավաքածուն պետք է Հայաստանի հետ առնչվի, և չլինեն միայն սովորական զարդանախշեր: Ուստի, ինձ համար ոգեշնչման աղբյուր դարձավ հին հայկական ճարտարապետությունը՝ մասնավորապես հայկական միջնադարյան եկեղեցիները»,- ասաց երիտասարդ դիզայները՝ հավելելով, որ առաջին անգամ է հայկական թեմատիկայով ստեղծագործել, և այն շատ հարազատ է դարձել հեղինակի համար:

Մեր զրուցակցիը նշեց նաև, որ հաղթանակն իր համար անակնկալ է եղել. «Չէի ակնկալում, որ 20 դիզայներներից հենց ես կարող եմ հաղթող ճանաչվել: Սա իմ առաջին մեծ հաղթանակն էր»:

Նշենք, որ մրցութում հաղթող են ճանաչվեցին 2 մասնակիցներ` Սվետլանա Մկրտչյանը` Ֆրիդա Կալոյին նվիրված հավաքածուով և ամենաերիտասարդ մասնակից Մարիամ Մանուկյանը` հայկական միջնադարյան եկեղեցիներից ոգեշնչված հավաքածուով:

Նշենք նաև, որ մրցույթի հաղթողները մարտի 4-ին մեկնելու են ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու մրցույթի հաջորդ փուլին և ներկայացնելու Հայաստանը:

Հիշեցնենք, որ «Ռուսկի սիլուետ» նորաձևության ամենամյա մրցույթը հիմնադրվել է 1999թ. Մոսկվայում, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ Տատյանա Միխալկովայի նախաձեռնությամբ

 

Մրցույթի հաղթողները հնարավորություն են  ունենում վերապատրաստվել ճանաչված նորաձևության տներում, իսկ հավաքածուները ցուցադրվում են տարբեր երկրներում:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ