Փետրվար 24, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.10.2017 | 14:15

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը մեկնել է Ղազախստան

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը հոկտեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ Իլ-76 ինքնաթիռով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն` ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2017թ. պլանի համաձայն, հոկտեմբերի 16-ից 20-ը Ղազախստանի տարածքում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին ս.թ. հոկտեմբերի 20-ին կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:



    Լրահոս
    Արցախ
    Բարբարոսն իր դեմքը չի փոխում
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /