• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
17.10.2017 | 14:30

2019թ․ ընտրություններից առաջ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումն Էրդողանի համար կլինի քաղաքական ինքնասպանություն. Թուրքագետ

«Թուրքիայի հետ սահմանի բացումը մեզ համար տնտեսական որոշակի  հնարավորություն է՝ առևտրի, զբոսաշրջության, ներդրումների մեծացման, Թուրքիայի տարածքը տարանցիկ նպատակներով ուղիղ օգտագործելու համար»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հարցին։

«Ես գրեթե լիովին բացառում եմ, որ մինչև 2019թ հնարավոր է սկսել սահմանի բացման գործընթաց, քանի որ այդ ժամանակ Թուրքիայում տեղի են ունենալու միանգամից 3 ընտրություններ՝ ՏԻՄ, խորհրդարանական ու նախագահական, ինչից հետո Թուրքիան դառնալու է կառավարման նախագահական համակարգով երկիր. նախագահը ստանալու է աննախադեպ լայն լիազորություններ։ Էրդողանն էլ նպատակադրվել է ամեն գնով հաղթել այդ ընտրություններում և աննախադեպ լիազորություններով նախագահի կարգավիճակով դիմավորել 2023թ.՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը»,- նշեց թուրքագետը՝ հավելելով, որ հնարավոր է, որ Էրդողանն ընտրություններից առաջ ձգտի բորբոքել ազգայնամոլական տրամադրություններ՝ համապատասխան ընտրազանգվածին իր կողմ գրավելու համար, և չի բացառվում, որ նա կհնչեցնի հակահայկական հայտարարություններ։

 

Գաբրիելյանի խոսքով, 2019թ ընտրություններից առաջ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելն Էրդողանի համար կլինի քաղաքական ինքնասպանություն։ Թուրքագետի կարծիքով, 2019թ ընտրությունները միևնույն ժամանակ կարող են հնարավորություն լինել Հայաստանի համար, եթե Թուրքիայում նախագահի թեկնածու դառնա Էրդողանի համեմատ իր առավել մեղմ հայացքներով հայտնի և առավել կանխատեսելի Աբդուլլահ Գյուլը, ով ըստ մեր զրուցակցի, այդ դեպքում կունենա բավական լավ հնարավորություններ՝ նախագահական ընտրություններում հաղթելու համար։ «Այդպիսով, Հայաստան այցելած Թուրքիայի առաջին նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է դառնալ աննախադեպ լայն լիազորություններով Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահը, ինչը նախադրյալներ կստեղծի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար»,- ընդգծեց Հայկ Գաբրիելյանը։ 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /