• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
19.10.2017 | 13:01

Քրդական հարցում համագործակցության յոթ սցենար՝ նոր սերնդի համար

Հայ պատմագիտության մեջ կարևոր մի էջ է բացվել, որը մանրակրկիտ վերլուծության է ենթարկել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեջ քրդական դերակատարությունը, ինչը կարևոր է այսօր, քանի որ տարածաշրջանում ակտիվ գործընթացներ են գնում քրդական անկախ պետականություն ստեղծելու ճանապարհին:

Կարևոր է, որ հայ քաղաքական և պատմագիտական միտքը անցյալ դարասկզբի դեպքերը վերլուծի ազգային շահի տեսակետից և կարողանա համադրել Արևմտյան Հայաստանի  խնդրի լուծումը և քրդերի կողմից հայերի հայրենազրկումն ու կենսատարածքի բնակեցումը:

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության նախաձեռնությամբ լույս է տեսել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանի «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը: Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» աշխատությունը երկու լեզուներով՝ հայերեն և թուրքերեն:

Հոկտեմբերի 17-ին ՌԱԿ Կենտրոնական վարչության աջակցությամբ և  ՌԱԿ Լոռու մարզային շրջանակի ղեկավար Սեյրան Ղարիբյանի նախաձեռնությամբ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ Նիկոլայ Հովհաննիսյանի աշխատության վանաձորյան շնորհանդես-քննարկումը: Քննարկումներին ներկա էին ՌԱԿ ատենապետ, ԱԶԳ օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Գուգարաց Թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը, համալսարանի ռեկտոր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը, ՎՊՀ պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, ով փաստեց, որ  ընտրված թեմայի յուրահատկությունն ու հազվադեպ լինելը  նյութը ոչ միայն գիտական հենքի վրա, այլև գիտական շրջանառությանմեջ դնելը, գրքի անգլերեն, արաբերեն, պարսկերեն տարբերակներով տպագրելը, նյութի երկկողմանի լինելը, քուրդ պատմաբան

Քամալ Ասադի փաստերն օգտագործելը, որտեղ նա քննադատում է իր ժողովրդին՝ հայոց ցեղասպանությանը մասնակցելու համար, շատ կաենսական ու կարևոր է:

Գուրգեն Խաչատրյանն էլ իր հերթին պատվարժան հյուրերին շնորհեց ՎՊՀ Բարեկամների ակումբի անդամատոմսեր:

Սեպուհ արք. Չուլջյանն իր խոսքում կարևորեց  նմանատիպ աշխատությունը ոչ միայն հայերիս, այլ նաև թուրքերի և քրդերի համար: Նա տեղեկացրեց, որ քրդերն այսօրհիշելով 1915 թվականը և 21 դարում քրդերի կոտորածներն ու հալածանքները ներկայիս Թուրքիայի տարածքում, ասում են, որ հայերը եղան ցեղասպանության «նախաճաշը», իսկ քրդերը՝ «ճաշը»: Այնուհետ, սրբազան հայրը ներկաներին ներկայացրեց Արևմտյան Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելություններից տպավորություններ, որոնք առնչվում էին նաև հայկական քաղաքներում ու գյուղերում բնակվող քրդերի տրամադրություններին

ՌԱԿ ատենապետ , ԱԶԳ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն իր ելույթում հեղինակին կոչեց պրակտիկ մտածողության պրոֆեսոր, ով իր գիտելիքներն օգտագործում է իր ժողովրդի, հայրենիքի, երկրի գործունեության համար՝ հատկապես արտաքին մարզում: Նշեց, որ Նիկոլայ  Հովհաննիսյանը ոչ թե պատմական կամ գիտական գործ է գրում, այլ այդ գիտելիքները ծառայեցնում է հարաբերություններ ստեղծելու և մեր ժողովրդի անցյալը ճանաչելու  համար: Հակոբ  Ավետիքյանը առանձնահատուկ և օրինակելի համարեց գրքում տրվող  7 սցենարները, որոնք տալիս են լուծումներ՝  տարբեր իրավիճակներում հայերի գտնվելու դեպքում:

Պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը կարևորեց  աշխատությունը ոչ միայն պատմաբանների համար, այլև Հայաստանի  իշխանությունների համար՝ տարածաշրջանի արտաքին քաղաքականության տեսլականի ձևավորման հարցումՆա նաև իրատեսական համարեց հեղինակի առաջարկը՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկայացուցիչներից հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որը կձևավորի քրդական հարցի վերաբերյալ  հայության հայեցակարգային միասնական տեսակետը:

Շնորհանդեսի վերջում ելույթ ունեցավ գրքի հեղինակը՝ փաստելով, որ ներկայումս քրդերը զարթոնք են ապրում. նրանք այլևս անցյալ դարի 20-ականների թվականների հետամնաց ազգը չենչեն մոռացել իրենց տարածքների խնդիրը, ինչն այսօր հայերի համար մեծ և դժվար լուծելի խնդիր է: Հեղինակը նշեց, որ ինքը եկել է այն եզրակացության, որ պետք է կարողանանք քրդերի հետ համագործակցության եզրեր գտնել, ուստի  առաջարկում է համագործակցելու 7 տարբերակ, որով, քրդերի շահերի պահպանման հետ մեկտեղ, հայերի իրավունքները չեն  ոտնահարվի:

Իր խոսքը հեղինակը եզրափակեց՝ դիմելով շնորհանդեսին ներկա երիտասարդ դասախոսներին և ուսանողներին. «Որոշ հարցերի լուծումներ թողնում ենք ձեզ: Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կարող է դրանք լուծել»:

Երիտասարդությունն այս համոզմունքին արձագանքեց բուռն ծափահարություններով:

 

 

Իրինա Սարիբեկյան

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas