• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 19, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս
20.10.2017 | 11:04

Ահաբեկիչների պարտությունը Սիրիայում հարված է Արեւմուտքի պլաններին. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում հանդիպում է ունեցել իրանական բանակի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաքերի հտ: Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, Իրանի հրամանատարը  նախագահին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը, որով նա շնորհավորել է Սիրիային եւ նրա ժողովրդին «ընդդեմ ահաբեկչության պատերազմում հաղթելու համար»:

Ասադը հանդիպման ժամանակ ասել է, որ «Սիրիայում ահաբեկիչների պարտությունը   ջախջախիչ հարված է հասցրել Արեւմուտքի՝ Մերձավոր Արեւելքում ունեցած ծրագրերին»: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ «մի շարք պետություններ շարունակում են աջակցել ահաբեկչական խմբավորումներին»:

Ինչպես ընդգծել է  նախագահը, «Իրանի եւ այլ դաշնակիցների հետ ռազմական գործընկերությունը հակամարտության տարիներին որակապես նոր զարգացում է ապրել»:

 

ՍԱՆԱ-ի փոխանցմամբ, իրանական գեներալը  հանդիպման ժամանակ ասել է , որ «Դամասկոս կատարելիք իր այցի նպատակն է նոր մակարդակի վրա զարգացնել  համատեղ ռազմավարության համակարգման եւ ռազմատեխնիկական համագործակցությունը  Սիրիայի հետ ռազմաճակատում   մեծ հաջողություններ ձեռք բերելուց հետո»:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas