• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 19, 2017
Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
20.10.2017 | 14:30

Ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով

Հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը:

Համերգի հատուկ հյուրերն են ամերիկացի տաղանդավոր ջազմեններ, «Գարի Քյոսայան ջազ քառյակի» անդամներ Լուիս վան Թեյլորը, Կարլ Վինսենտը, Դոնզել Դեվիսը, իսկ Հայաստանից նրանց կմիանան երաժիշտներ Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը։

Բացառիկ համերգային երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Գարի Քյոսայանի նոր  ստեղծագործությունները:

 

Ի դեպ, վերջերս Քյոսայանն արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը` երաժշտության բնագավառում: Մրցանակը արտիստին է շնորհվել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas