• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Ամերիկա
20.10.2017 | 17:35

Հայերը գլխավորում են Հոլիվուդի նոր առաջնորդների ցուցակը

Ամերիկաբնակ երկու հայեր ընդգրկվել են «Հոլիվուդի նոր առաջնորդներ. գործակալներ եւ մենեջերներ» ցուցակում, որն ամեն տարի կազմում է Variety  ամսագիրը:

35-ամյա Արամ Դերձակյանը՝ XYZ ֆիլմարտադրող ընկերության համահիմնադիրը, եւ 37-ամյա Անդրանիկ Բալյանը, ով Mortar Media ընկերության գլխավոր գործընկերն է, հայտնվել են Հոլիվուդի ամենահեռանկարային լավագույն 9 մենեջերների ցուցակի առաջին  հորիզոնականներում:

«2 մենեջերներն էլ մեծ հեռանկարներ ունեն հետագայում հոլիվուդյան ժամանցի արդյունաբերության մեջ զարգանալու համար », - նշում է Variety.

 

Նշեմնք, ո ր  Արամ Դերձակյանը ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA): Դարձռլ է XYZ կինոընկերության համահիմնադիրներից մեկը 2008 թվականին: Ընկերությունը  զբաղվում է տարբեր ֆիլմերի նախագծերի աջակցությամբ, որոնք նկարահանում է Netflix ընկերությանը:

 

Իսկ Անդրանիկ Բալյանը Հյուսիսային Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ է: Նա աշխատել է տարբեր լրատվամիջոցներում, 2014 թ.-ին հոլիվուդյան հայտնի պրոդյուսերներ Դայանա Պերեսի եւ Կամերոն Կանդիսոնի հետ միասին հիմնադրել Mortar Media  ընկերությունը, որը զբաղվում է ֆիլմերի եւ հեռուստատեսային նախագծերի ստեղծմամբ:

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /