• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
23.10.2017 | 13:29

«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իր ներկա տեսքով դժվար թե ստորագրվի». Միխայիլ Ալեքսանդրով

«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ, և այն միայն ստորագրումից հետո կարելի է քննարկել, եթե այն ընդհանրապես ստորագրվի: Իսկ ես վստահ չեմ, որ իր ներկա տեսքով այն կստորագրվի», - «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց ՄՄՀՊԻ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը՝ խոսելով այս տարվա նոյեմբերին Հայաստանի և Եվրոպական Միության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագրի ստորագրման մասին:

2015 թ. հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության Խորհուրդը արտգործնախարարների մակարդակով հանդիպման ժամանակ լիազորեց Եվրոպական հանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համապարփակ պայմանագրի վերաբերյալ, որը պետք է փոխարիներ ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ գործընկերության եւ համագործակցության մասին գոյություն ունեցող համաձայնագրին:

2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում անցկացվող Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Երեւանը պետք է ստորագրեր ԵՄ հետ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը: Սակայն, ստորագրումից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու եւ եվրասիական ինտեգրմանն ուղղված իր մտադրության մասին:

Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս «Հայ Ձայն»-ի թղթակցի հարցերին, թե հնարավոր են արդյո՞ք հայկական սահմանին նոր սադրիչ գործողությունները, և արդյո՞ք կարելի է սպասել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հերթական էսկալացիայի, և որքանո՞վ է հավանական ՀԱՊԿ կողմից աջակցության ստացումը, քաղաքագետը պատասխանեց հետևյալը. «Որոշ ժամանակ անց, այո՛, այդպիսի հնարավորությունը չի բացառվումՀԱՊԿ-ի՝ նման իրավիճակում ցուցաբերելիք աջակցության մասին խոսելիս պետք է նշել, որ եթե կոնֆլիկտը տեղի ունենա ՀՀ տարածքում, ապա աջակցություն կցուցաբերվի, հակառակ պարագայում այն չի լինի»:

Անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանի և Կատալոնիայի անկախության հանրաքվեների  Արցախի ճանաչման հարցի վրա ունենալիք ազդեցությանը՝ Ալեքսանդրովը նշեց. «Քուրդիստանի հանրաքվեն ոչ մի կերպ չի ազդի Արցախի իրավիճակի վրա: Հաստատ չէ, որ որևէ մեկը կճանաչի Քուրդիստանի անկախությունը: Առնվազն բացեիբաց այդ մասին դեռևս ոչ ոք չի խոսվում»:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Ժնևում կայացած հոկտեմբերի 16-ի հանդիպմանը՝ քաղաքագետի խոսքերով, հարկավոր չէ այդ հանդիպումից առաջընթաց ակնկալել բանակցային գործընթացում: «Նախագահների հանդիպումից ոչինչ չեմ ակնկալում, դա հերթական հանդիպումներից մեկն էր, բայց դա միանշանակ ավելի լավ է, քան պատերազմական դրությունը», - եզրափակեց Ալեքսանդրովը:



    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas