• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 23, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
23.10.2017 | 20:45

Ջավախքում բազմաթիվ խնդիրներ սպասում են իրենց լուծմանը. Արտյուշ Գրիգորյան

 «ՏԻՄ ընտրությունների ողջ գործընթացը Ջավախքում անցել է բավական  խաղաղ պայմաններում, և նախընտրական գործընթացներից խոսելիս կարող ենք փաստել, որ ընտրական ինտստիտուտի կայացման իմաստով որոշակի առաջընթաց կա»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում նշեց «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը՝ խոսելով հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի ունեցած ՏՒՄ ընտրությունների մասին։

Մեր զրուցակիցը նշեց, որ այս անգամ ավելի շատ կուսակցություններ են պայքարել, եղել է քարոզարշավ, այցելություններ բնակավայրեր, հանդիպումներ ընտրողների հետ։ Սակայն, ըստ Գրիգորյանի, այնուամենայնիվ, մրցակցել են անձերը, ոչ թե ծրագրերը, իսկ ընտրողների կողմից նկատվել է անտարբերություն։  «Ընտրությունների արդյունքները հիմնականում կանխատեսելի էին. Ջավախքում իշխանությունը միշտ հաղթանակ է տարել, և այս անգամ ևս բացառություն չէր»։

 

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ջավախքի երկու հայաբնակ քաղաքների՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետեր են ընտրվել Յուրիկ Ունանյանն ու Անիվարդ Մոսոյանը, մեր զրուցակիցը նշեց, որ 2 քաղաքների՝ արդեն ընտրված քաղաքապետերը երկար տարիներ աշխատել են պետական կառույցներում։ Ախալքալաքից ընտրված քաղաքապետ Յուրիկ Ունանյանն աշխատել է որպես դատախազ, իսկ Նինոծմինդայի քաղաքապետ ընտրված Անիվարդ Մոսոյանը վրաց լեզվի ուսուցչուհի է և նախկինում եղել է Նինոծմինդայի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարը։ Գրիգորյանի խոսքով,   քաղաքականության մեջ նրանք նոր մարդիկ են և այժմ, բնականաբար, դեռևս դժվար է գնահատել նրանց աշխատանքի արդյունավետությունը։ Դա ցույց կտա ժամանակը։ «Ախալքալաքի և Նինոծմինդայի մասին խոսելիս պետք է նշել, որ այնտեղ շրջանի ղեկավարները միշտ հայ են եղել, ինչը բնական է, քանզի այդ երկու շրջաններում հայերի թիվը 95 տոկոսից ավելի է։ Ցավոք սրտի Ախալցիխեում և Ծալկայում հայերի ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման համակարգում ավելի ցածր է։  Ջավախքում բազմաթիվ խնդիրներ սպասում են իրենց լուծմանը, խոսքը վերաբերում է սոցիալ-տնտեսական խնդիրներին, կրթական, հայապահպանության հիմքերն էլ ավելի ուժեղացնելուն, ենթակառուցվածքները զարգացնելուն, շրջաններին տրամադրվող պետական տրանսֆերներն ադյունավետ ծախսելուն, ներդրումային միջավայրը բարելավելուն  և այլն։  Ջավախքցիներն արժանի են էլ ավելի լավ կյանքի և  հույս ունենք, որ նոր ընտրված քաղաքապետերը և շրջանային ժողովները, պառլամենտի՝  Ջավախքից ընտրված պատգամավորների հետ միասին հետամուտ կլինեն այս և այլ խնդիրների լուծմանը»,- իր խոսքը եզափակեց Արտյուշ Գրիգորյանը։

 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որոնցում Ախալքալաքում քաղաքապետ է ընտրվել Յուրիկ Ունանյանը (60.12 %), իսկ  Նինոծմինդայում ընտրված քաղաքապետն է Անիվարդ Մոսոյանը (76.74 %):



    Լրահոս
    Երևանի ավագանու ընտրություններ, Քաղաքականություն
    Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /