• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս
24.10.2017 | 13:08

Եվրոպան ունի Թուրքիայի կարիքը, և ոչ թե Թուրքիան՝ Եվրոպայի. Էրդողան

Եվրոպական արժեքների ճգնաժամը իր գոյության մասին զգացնել է տվել դեռևս Բոսնիայում, իսկ  Սիրիան այդ գործընթացի վերջին օղակն է: Այս մասին նշել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ելույթ ունենալով Բոսնիա և Հերցեգովինայի առաջին նաագահ Ա. Իզետբեգովիչի մահվան 14-րդ տարելիցին նվիրված միջոցառման ընթացքում:  Այս մասին գրում է թուրքական Անադոլու գործակալությունը:

 «Եվրոպական երկրների ափերին փախստական երեխաների մարմինների հայտնվելը   Արեւմուտքի դեգրադացիայի ցուցանիշը: Ցավոք, եվրոպական արժեքները վերջին 7 տարիների ընթացքում վարկաբեկվել են  այդ նույն եվրոպական երկրների քաղաքականության հետևանքով», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նշել է, որ Անկարան ակնկալում է, որ եվրոպական պետությունների ղեկավարները ձեռնպահ մնան Թուրքիայի հասցեին «հարձակումներից»: «Եվրոպական առաջնորդները պետք է հետեւեն ավելի ռացիոնալ մոտեցմանը: Իսլամաֆոբիայի ալիքի վրա իշխանության գալու փորձերը դատապարտված են ձախողման», - ասել է պետության ղեկավարը:

«Թուրքիան Եվրոպան կարիք չունի,   Եվրոպային  է անհրաժեշտ Թուրքիան: Եվրոպայում դեռեւս կարող են չընդունել, բայց փաստն այն է, որ վատթարացող քրոնիկ հիվանդությունների բուժումը գտնվում է Թուրքիայում: Խնդիրները վերացնելու ճանապարհը   Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մեջ է », - ասել է Էրդողանը:

 

«Նրանք, ովքեր կարծում են, որ կարող են ճնշում գործադրել Թուրքիայի վրա սպառնալիքների ճանապարհով, խորապես սխալվում են: Նրանք մոռանում են իրենց պատմությունը, եւ շատ շուտով կհասկանան, թե որքան խորն են սխալվել: Թուրքիան մտադիր չէ նահանջել եւ զիջել սադրանքներին: Անկարան կպահպանի արժանապատվությունը եւ չի հրաժարվի  ռազմավարական նպատակներից», - հավելել է նախագահը:



    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas