• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 23, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
24.10.2017 | 12:13

Համարժեք պատասխան միանշանակ լինելու է. Լևոն Մնացականյան

Քիչ առաջ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեխնիկապես վերազինված ՏՏ կենտրոնի բացման ընթացքում նախարար Լևոն Մնացականյանը պատասխանեց մի քանի լրատվամիջոցների հարցերին: Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` նախարարն ասաց, որ ներկայումս իրավիճակը համեմատելու չէ մեկ շաբաթ առաջվա իրադրության հետ: Գրում է tert.am-ը: 

«Որոշակի լարվածություն կա, և այդ լարվածությունը պայմանավորված է ադրբեջանական կողմից հրադադարի խախտման ռեժիմով»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի դիպուկահարի կողմից հոկտեմբերի 19-ին ՀՀ զինծառայողի խոցելու դեպքին` Լևոն Մնացականյանն ասաց, որ պաշտոնապես մեկ անգամ ևս հայտնում են, որ  ամեն մի քայլի պատասխան տրվելու է և պատասխան եղել է:

Նախարարը հայտնեց, որ Ադրբեջանը երկու անգամ կիրառել է «Սպայկ» տեսակի հակատանկային հրթիռներ, հարվածները եղել են իրենց համար անարդյունք և սահմանին կա որոշակի լարվածություն: «Մենք այդ մասին պաշտոնապես հայտնել ենք, սրան ևս համարժեք պատասխան միանշանակ լինելու է»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե «Սպայկ»–ին պատասխան դեռ չի տրվել, Լևոն Մնացականյանն արձագանքեց, որ դեռևս դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ այսօր և վաղը հանդիպում է նախատեսված ԵԱՀԿ մինսկի խմբի ներկայացուցչի հետ և այդ ընթացքում քննարկվելու է  ներկա դրությունը:

Հարցին`ինչո՞վ կարող է պայմանավորված լինել լարվածության աճը, նա պատասխանեց. «Մի կողմից դիպուկահարներով, մյուս  կողմից` դա Ադրբեջանի գործելաոճն է` ժամանակ առ ժամանակ լարվածություն մտցնել շփման գծում»:

Ինչ վերաբերում է նրան, թե վերջին շրջանում մեկ օրում երկու զինծառայող է զոհվել` ոչ հակառակորդի գործողությունների հետևանքով, Լևոն Մնացականյանը նշեց, որ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է քրեական գործ, երկու գործով էլ կան ձերբակալվածներ: 

«Ըստ նախնական տեղեկությունների` պատճառը միջանձնային հարաբերություններն են, և հստակ պատասխան կտա դատաքննությունը»,-ասաց նա:



    Լրահոս
    Երևանի ավագանու ընտրություններ, Քաղաքականություն
    Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /