• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
24.10.2017 | 13:02

Բացառիկ գորգեր եկեղեցիների համար (լուսանկարներ)

Հոկտեմբերի 23-ին Գանձասար եկեղեցում կայացել է «Գանձասար» գորգերի համալիրի օրհնման արարողությունը: Նախաձեռնության հեղինակը Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանն է: Նպատակն է սկսել բարեգործական նախագիծ, որը կդառնա հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթների մերօրյա վերելքի մեկնարկ:

 

«Երկու տարի առաջ ես և իմ ընկեր Վարդան Կարապետյանը եկանք Գանձասար՝ ուխտագնացության։ Այստեղ մենք տեսանք ոչ հայկական՝ կարծես մոլդովական գորգեր, ինչը, թերևս, ոչ հարգալից վերաբերմունք էր առաջին հերթին մեր սիմվոլների հանդեպ մի վայրում, որի անունն իսկ սիմվոլիկ է՝ «Գանձերի սար»։ Ես ու Վարդանը փորձեցինք ուսումնասիրել այստեղի սիմվոլները դրանք ամենուր էին։ Մենք այնքան հաճախ ենք դրանք տեսնում ամբողջության մեջ, որ մոռանում ենք և չենք նկատում նրանց հատվածային նշանակությունը։ Վայրը, որտեղ ես եմ աշխատում (Վատիկանը՝ հեղ.), հայտնի է երկու բանով՝ ահռելի ուշադրություն սիմվոլների և հիշողության հանդեպ։ Հիմա «Գաձասար գորգն» իր մեջ կրում է այդ երկուսը», - ասել է Մինասյանը։

 

Ծրագիրը շարունակական է լինելու «Սրբազանի օրհնությամբ և օգնությամբ ավարտելու ենք Արցախի բոլոր կարևոր եկեղեցիները և վանքերը օրհնված, անվանական գորգերով ապահովելու նախագիծը։ Շատ շուտով սկսելու ենք Ղազանչեցոցի, Ամարասի եկեղեցիների համար անվանական, ձեռագործ գորգեր պատրաստելու աշխատանքները և այդպես շարունակ»։

Գորգերի պատրաստմամբ զբաղվել է «Մեգերյան կարպետ» ընկերությունը:

Գորգերը եզակի են ոչ միայն իրենց դիզայնով, այլև չափերով: Գանձասարի ուղեգորգի լայնությունը՝ 1 մետր 32 սմ է, երկարությունը 6 մետր 61 սմ՝, նախասրահի գորգի մակերեսը՝ 36 ու կես քմ է, խորանագորգինը՝ գրեթե 14 քմ: Հատուկ Գանձասարի համար նախագծված գորգը հենց այդպես էլ կոչվելու է՝«Գանձասար գորգ»:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտել Միքայել Մինասյանին և Մեգերյան ընտանիքին, պատմական նախաձեռնությունը կյանքի կոչելու համար. «Մարդն իր բարի և մնայուն գործերով է մարդ։ Բարին կատարած մարդուն պետք է շնորհակալ լինել։ Մեր բոլորի անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Միքայել Մինասյանին և Մեգերյան ընտանիքին այս հայրենանվեր, պատմական և շատ կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար», - իր խոսքում նշեց սրբազանը։

 

Առաջիկայում ձեռագործ գորգեր կտեղադրվեն 5 եկեղեցիում` Գանձասարում, Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում, Կանաչ Ժամում, Ամարասում և Դադիվանքում:

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /