• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
24.10.2017 | 15:30

Գաղափարը մեր ներքին գեղագիտության արտահայտությունն է. ձեռագործ իրերի վարպետ

««Հասկը» ծնվել է գրեթե մեկ տարի առաջ, երբ որոշեցի նախաձեռնել իմ սեփական գործը, այնպիսի գործ, որը կապված կլինի իմ կարողությունների՝ կարելու, գործելու հետ»,-«Հայ ձայնի» հետ զրույցում ասաց ձեռագործ իրերի «Հասկ» ապրանքանիշի հիմնադիր Մարիամ Ալեքսանյանը։

«Սկզբում ձեռագործ գլխարկներ ու ձեռագործ շարֆեր էի պատրաստում։ Հետո միացան քույրս, ընկերներս, ու միասին սկսեցինք պատրաստել ինչպես ձեռագործ գլխարկներ ու շարֆեր, այնպես էլ պայուսակներ, նոթատետրեր, կախազարդեր, վզնոցներ և այլն»,- ասում է Մարիամը և պատմում, որ հելունով գործել սովորել է դեռևս դպրոցում, սակայն սովորածը կիրառելու հնարավորություն առաջացել է միայն վերջերս, երբ իր համար գլխարկ է գործել՝ դեղին, մեծ, վառ։ «Գլխարկս շատերին դուր եկավ, ու հաջորդիվ ընկերներիս, հարազատներիս խնդրանքով իրենց համար էլ սկսեցի գլխարկներ գործել։ Ժամանակի ընթացքում մտածեցի, որ կարելի է այլ մարդկանց համար էլ տաք ու ինքնատիպ գլխարկներ ստեղծել, այնպիսի գլխարկներ, որոնք փողոցում ուրիշների մոտ չես տեսնի։ Ուստի, միտք հղացա իմ ստեղծածով կիսվել այլոց հետ ևս՝ այդ ամենը տեղափոխելով օնլայն հարթակ՝ սոցիալական ցանցեր, ունենալ ֆեյսբուքյան էջ, ինչն այսօր ձեռագործ իրերը գովազդելու և իրացնելու համար շատ   հարմարավետ է ու ակտուալ»-, նշում է մեր զրուցակիցն ու հավելում, որ իր ստեղծած իրերը միմյանց չեն կրկնում, դրանք միշտ տարբեր են, քանի որ անգամ նույն թելով ու նույն ձևով գործելիս ամբողջությամբ նույնը երբեք չի ստացվում։ Հավանականությունը, որ կկարողանաս ստեղծել 2 միանման գլխարկ, շատ քիչ է։

«Շատ եմ ուրախանում, երբ փողոցում տեսնում եմ իր պատրաստած իրերով մարդկանց։ Մեծ բավականություն եմ ստանում, երբ տեսնում եմ, թե ինչպես է հաճախորդը ուրախանում՝ տեսնելով իր նոր գլխարկը։ Նրա ուրախությունն ու գոհունակությունն ինձ համար ամենամեծ գնահատականն է»։

Խոսելով ապրանքանիշի անվան մասին՝ Մարիամը նշեց, որ շատ է սիրում ցորենի հասկեր, ու իր աշխատասեղանի վրա միշտ մի փունջ ցորենի հասկ կա դրված: «Ապրանքանիշի անունն ընտրելիս էլ հենց այդ նախասիրությամբ եմ առաջնորդվել, իսկ հետո արդեն ցորենի հասկն ասոցացվեց թելով գործած իրերի ցորենատիպ նախշերի հետ»,- ասաց վերջինս՝ ընդգծելով, որ  այսօր ամենամեծ վախը գաղափարն ու անունը կորցնել է, քանի որ այդ մտքի ու գաղափարի շուրջ մի ամբողջ համայնք է ստեղծվում, ինչը մեր զրուցակցի համար շատ կարևոր է. չէ՞ որ այդ մի քանի հարյուր կամ հազար մարդը՝ համայնքը, ինչ-որ բանի շուրջ համախոհ է, իսկ գաղափարը  ներքին գեղագիտության արտահայտությունն է։

Մեր զրուցակիցը հավելեց, որ այժմ լրջորեն զբաղվում են «Հասկ»-ի տարբերանշանի, իրերի համար նախատեսված պիտակների մշակման ու նախագծման աշխատանքներով, որոնք բնորոշ կլինեն միայն իրենց ապրանքանիշին, կլինեն  տարբերակող ու «Հասկի» մասին հիշեցնող։ «Նախատեսել ենք  կտորից իրերի դեպքում  դրանք կարել վառ դեղինով, իսկ գործած իրերի համար այլ նշան ենք կիրառում»։

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Հասկի ֆեյսբուքյան էջից:


    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas