• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
24.10.2017 | 13:48

ՊՆ-ն քննարկում է բանակին մատակարարվող սննդի որոշ տեսակների արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելու հնարավորությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում է բանակին մատակարարվող սննդի որոշ տեսակների արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելու հնարավորությունը: Ազգային ժողովում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր արտադրողը լինի մրցունակ, մենք աշխատում ենք սահմանամերձ համայնքների հետ մեր բանակի համար մատուցվող մի շարք ծառայություններ սահմանամերձ համայնքներ տեղափոխելու համար: Մենք այսօր բաց քննարկում ենք բանակին մատակարարվող որոշ սննդամթերքի արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելու հնարավորությունը, այդ թվում՝ արտադրողների մրցույթը հաղթած ընկերությունների և տեղի գործարարների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունը կողմնակից է, որպեսզի բանակին մատուցվող ծառայությունները իրականացվեն տեղական ընկերությունների կողմից, սակայն նկատեց, որ կա օբյեկտիվ իրականություն՝ եթե մի բանը այլ տեղ արտադրվում է ավելի որակով և առաջարկվում ավելի մատչելի գնով, իրենք դա են ձեռք բերում: Նախարարի խոսքով՝ Գնումների տրամաբանությունը այստեղ է՝ պետք է գնեն ամենաորակյալ ապրանքը ամենամրցակցային գնով: «Եթե մենք լինեինք ամենահարուստ պետությունը, մենք էլի այս տրամաբանությամբ պետք է առաջ շարժվեինք, իսկ երբ մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ, այս հարցին ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու»,- ընդգծեց Սարգսյանը: 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /