• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
25.10.2017 | 14:30

Գյումրիում հիմնադրվեց «Փանոս Թերլեմեզյան» ՌԱԿ երիտասարդական ակումբը (Լուսանկարներ)

Հոկտեմբերի 24-ին ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակը լեցուն էր Գյումրու և մարզի այլ բնակավայրերի երիտասարդներով: Ոգևորված ս.թ. սեպտեմբերի 17-ին ՌԱԿ Երիտասարդական շարժման համաժողովի գաղափարներով՝ ուսանող և աշխատող տարբեր մասնագիտություններ ունեցող 21 երիտասարդներ հիմնադրեցին «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբը, որի հիմնադիր ժողովը նախագահում էր ՌԱԿ փոխատենապետ ընկեր Կարեն Կակոյանը:

 

Ակումբում ընդգրկված են գրականության և արվեստի տարբեր ոլորտների ստեղծագործ-ուսանողներ, նկարիչ-քանդակագործներ, երաժիշտներ և ասմունքողներ, կիրառական արվեստի՝ բրուտագործության և կերամիկայի, ժանեկագործության, ինչպես նաև ՏՏ ոլորտի, տնտեսագիտության, մանկավարժության և սպորտի, լրագրության և պատմության մասնագիտությունների տեր երիտասարդներ:

 

Որոշվեց ակումբը անվանել «Փանոս Թերլեմեզյան»՝  ի պատիվ հնագույն Արմենական-ռամկավար, հայ գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանի, քանզի ակումբի ստեղծումից անմիջապես հետո Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում ՌԱԿ  Շիրակի մարզային կառույցի նախաձեռնությամբ անցկացվելու էր «Փանոս Թերլեմեզյան. Կյանքիս հուշերը» գրքի շնորհանդեսը:

 

Ակումբի նպատակն է համախմբել մարզի ստեղծագործ երիտասարդությանը՝ ներգրավելու երիտասարդական ակտիվ գործունեության մեջ, ապահովելու նրանց զբաղվածությունը, իրականացնելու հանրօգուտ ծրագրեր, լուծելու հիմնախնդիրները, նրանց դարձնելու հասարակության և կուսակցաշինության առաջամարտիկներ:

 

Հնչեցին երիտասարդների առաջարկություններ՝  կապված տարբեր նախագծերի և ծրագրերի հետ, որոշվեց ակումբի հավաք անցկացնել երկու շաբաթ հետո, ինչի ընթացքում կձևավորվի ակումբի ղեկավար կազմը՝ վարչությունը:

 

Ակումբի հիմնադրմանը ներկա էին Շիրակի մարզի ՌԱԿ ավագ ընկերները, համակիր մտավորականներ, որոնք պատրաստակամություն հայտնեցին օգնելու ակումբի գործունեության ծավալմանը:

 

Ներկաները շնորհավորեցին միմյանց ակումբի հիմնադրման առթիվ, կայացավ կուսակցական երդմնակալության արարողություն:

 

 

 

ՀԿարապետյան

 

 

ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի համակարգող

 

 

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas