• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
26.10.2017 | 16:32

Գիտաժողով՝ նվիրված Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանին

Հոկտեմբերի 26-27-ը, ժամը 10:00-ից, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին: Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի այն թանգարանների ներկայացուցիչները, որտեղ պահվում և ցուցադրվում են 20-րդ դարի հայ գեղանկարչության նահապետ Մարտիրոս Սարյանի աշխատանքները: Գիտաժողովին բացման և ողջույնի խոսքով հանդես կգան թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը և այլք:

Գիտաժողովի մասնակիցները հանդես կգան Մ. Սարյանի արվեստի, ինչպես նաև տուն-թանգարանի 50-ամյա գործունեության մասին զեկուցումներով:

 

Հոկտեմբերի 26-ին, ժամը 19-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին:



    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /