• USD 483.86
  • GBP 643.87
  • EUR 572.89
  • RUB 8.29
  • GEL 178.22
Նոյեմբեր 24, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
26.10.2017 | 13:42

Շավարշ Քոչարյան. Բանակցություններին խանգարողը Ադրբեջանն է

ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը խոսել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումից: Մեջբերումներ նրա խոսքից.

Ադրբեջանական կողմը հակառակ է գործում պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվում հանդիպումների ժամանակ։ Հայտարարվել էր այն մասին, որ լարվածությունը պետք է նվազի, սակայն կատարվում է ճիշտ հակառակը, և դա արդեն դարձել է օրինաչափություն: Վիեննայում մի բան են պայմանավորվում, բայց Ադրբեջանի քայլերն ուղղված են դրանք խոչընդոտելուն, նույնը՝ Սանկտ Պետերբուրգում: Այսինքն՝ որևէ նորություն չկա այդ տեսակետից, ցավալի է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանն իր անհեռատես քայլերով ինքն իրեն մղել է դեպի փակուղի բոլոր հարցերում: Իր անկանոն քայլերով և գործողություններով Բաքուն նաև փակում է փակուղուց դուրս գալու ճանապարհը:

 

Ադրբեջանին վրդովեցրել այն հայտարարությունը, ըստ որի՝ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դրա շուրջ սկսվել է վայնասուն Ադրբեջանում: Սակայն երբ որ Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության անկախությունը, ինքը ձևացնում է, թե մոռացել է, որ նույն հիմքով անկախացել է թե՛ ԼՂՀ-ն, թե՛ Ադրբեջանը՝ Սովետական միության օրոք»,-ասաց նա և նկատեց, որ Արցախում անկախության հանրաքվեն ավելի շուտ է անցկացվել, քան Ադրբեջանում, ուստի իր անհեռանկար քայլերով կամ հայտարարություններով Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում: Նա հարց բարձրացրեց, որ եթե Ադրբեջանի համար սուրբ է տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ է անկախացել:

 

 

 

Բանակցություններին խանգարողը Ադրբեջանն է, այնպես չէ, որ հայկական կողմերը խուսափել են բանակցություններից, ճիշտ հակառակը։ Սակայն երբ հակառակորդը պարտադրում է և ասում է՝ ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա բնական է՝ տեղիք տալ չի կարելի: Բանակցությունների հեռանկարի հետ կապված համանախագահները շատ հստակ խոսել են իրենց բազմաթիվ հայտարարություններում, որ առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք, իսկ հիմքը կողմերի միջև վստահությունն է: Այդ վստահությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կատարի միջազգային պարտավորությունները, իսկ հետաքննության մեխանիզմներն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է:

 

 

 

Այն, ինչ լինում է սեղանի շուրջ՝ փակ բանակցություններում, հայկական կողմը երբեք չի խախտել և չի էլ խախտի։ Խախտողը մենք գիտենք ով է՝ միշտ Ադրբեջանն է: Այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ, դրանից հետո լրիվ ուրիշ բաներ է ասում, դա այնքան ակնհայտ է:



    Լրահոս
    ՌԱԿ
    Հրաչ Գույումջյանի ելույթը Աթենքում ՌԱԿ 96-րդ տարեդարձին
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas