• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 23, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան, Արցախ
26.10.2017 | 15:32

Նախագահների հանդիպումից հետո շփման գծում լարվածությունը սպասելի էր. Վերլուծաբան

«Միանգամայն սպասելի էր արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճը   Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո»,- այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը:

 

«Ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, իրավիճակի սրումը կանխատեսելի էր, եւ կարծում եմ, որ շփման գծում իրավիճակի սրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայկական կողմը` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, չի գնացել այն զիջումներին, որոնք այնքան ցականում էր ստանալ Ադրբեջանը», - նշեց  Խալաթյանը:

Վերջինիս խոսքերի համաձայն՝ պաշտոնական Բաքուն, շփման գծում իրավիճակի սրման միջոցով, վերադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին, Հայաստանին եւ Արցախին շանտաժի ենթարկելու իր համար սովորական  մեթոդներին:

 «Միակ բանը, որը կարելի է  ասել այս առումով, այն է, որ պաշտոնական Երեւանը շարունակում է հստակ դիրքորոշում ունենալ այս հարցի վերաբերյալ եւ չգնալ   միակողմանի զիջումների Արցախի  կարգավիճակի եւ հակամարտության խաղաղ լուծման հարցում: Ուստի, շփման գծում իրավիճակի սրացումն ակնկալվում էր », - եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի  ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը նախաձեռնել էր  ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպեսզի քայլեր ձեռնարկվեն ղարաբաղյան հակամարտության լուծման համար:

 

Հարցազրույցը՝ Գոհար Իսախանյանի


    Լրահոս
    Երևանի ավագանու ընտրություններ, Քաղաքականություն
    Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /