• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս
26.10.2017 | 19:02

Թուրքիայի եւ Իրաքի սահմանին կարող է բացվել երկրորդ սահմանային անցակետը

Թուրքիան եւ Իրաքը կարող են երկու երկրների սահմանին բացել երկրորդ անցակետը: Այս մասին այսօր  հայտարարել է Թուրքիայի առեւտրի եւ մաքսային հարցերի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին  թուրքական  Անադոլու լրատվական գործակալություն հետ ունեցած   հարցազրույցի ընթացքում:

«Պաշտոնական Իրաքի իշխանությունները համաձայն են, որ անհրաժեշտ է բացել երկրորդ սահմանային անցակետը», - ասել է նախարարը: -Անցակետը կբացվի այն ժամանակ, երբ  բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկված կլինեն», - հավելել է Թյուֆենքչին :

 

Նշենք, որ ներկայումս Իրաքի և Թուրքիայի սահմանին գործում է «Խաբուր» անցակետը, որի հանդեպ վերահսկողությունն ուժեղացվել է Իրաքի Քուրդիստանի անկախության  հանրաքվեից հետո:

 

Թարգմանությունը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas