Փետրվար 24, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
26.10.2017 | 17:02

Մոսկվան ողջունում Է Բաքվի եւ Երեւանի՝ բանակցություններն աշխուժացնելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ

Այդ մասին Այսօր  Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ  Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան հայտարարել Է, որ   Ռուսաստանը ողջունում Է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը: 

«Մենք ողջունում են բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ շփման գծում լարվածության թուլացմանը միտված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կողմերի հայտարարված պատրաստակամությունը: Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք այժմ մշակում են Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման անցկացման հետ կապված հարցերը՝ կարգավորման առանցքային հարցերի եւ իրադրության կայունացմանն ուղղված հնարավոր միջոցների քննարկման համար»,- ասել է Զախարովան:

Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ափսոսանք Է հայտնել, որ «հակամարտության գոտում իրադրությունը մնում Է լարված»: «Կոչ ենք անում Բաքվին եւ Երեւանին՝ կառուցողական մոտեցում դրսեւորել չլուծված հարցերի հանգուցալուծումը գտնելու համար»,-ընդգծել Է Զախարովան: 



    Լրահոս
    Արցախ
    Բարբարոսն իր դեմքը չի փոխում
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /