• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
27.10.2017 | 19:03

Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է Սկանդինավիայի լավագույն դերասան

Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում (Scandinavian International Film Festival) լավագույն դերասան է ճանաչվել հայազգի դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, ով որպես գլխավոր հանդես եկել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում:

Ալեքսանդր Խաչատրյանը փառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվել վերոնշյալ կինոնկարում խաղացած գլխավոր հերոսի դերի համար: Այս մասին գրում է rusarminfo-ն:

Նշենք, որ Ջիվան Ավետիսյանի «Վերջին   բնակիչը » ֆիլմը հաղթել է  հաղթող է ճանաչվել Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում:

 

«Վերջին բնակիչ» ֆիլմը պատմում է   հայկական գյուղի վերջին բնակչի մասին: Ֆիլմի գլխավոր  հերոսը Աբգարն է, ով չի պատրաստվում հեռանալ իր հայրենի գյուղից, քանի որ նա սպասում է դստեր, որը դարձել է ադրբեջանական ջարդերի ականատես եւ հայտնվել  հոգեբուժարանում: Ֆիլմի երաժշտության հեղինակը աշխարհահռչակ ռոք երգիչ եւ երաժիշտ, «System of a Down» (SOAD) խմբի մենակատար Սերժ Թանկյանն է :

 

 

Թարգմանությունը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas