• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
27.10.2017 | 14:00

Բնությանը հասցված վնասն անվերականգնելի է. Բնապահպան

«Դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործման ֆինանսավորումը՝ պատճառաբանելով, որ ծագած բնապահպանական, սոցիալական խնդիրները լուծված չեն»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց բնապահպան Լևոն Գալստյանը՝ անդրադառնալով օրերս դանիական վերոնշյալ կազմակերպության կողմից Թեղուտի հանքավայրի ֆինանսավորումը դադարեցնելու պատճառներին ու դրա հետևանքներին:

Գալստյանը նշեց, որ այդ ամենը նրա արդյունքն է, որ դանիացի 2 լրագրողներ ուսումնասիրել են հանքավայրի թեման, այն դարձրել քննարկման առարկա և  ներկայացնելով ձեռք բերած փաստերը՝ դրանք լուսաբանել են դանիական, գերմանական մամուլում, և այդպիսի բացահայտումներից հետո, ըստ բնապահպանի, հավանաբար, կազմակերպությունը չի կարողացել խուսափել պատասխանատվությունից։ «EKF-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք քանիցս դիմել են «Վալլեքս» ընկերությանը, որպեսզի առաջացած բնապահպանական, նաև  սոցիալական խնդիրներին պետք է լուծում տրվի, որպեսզի համապատասխանեն դանիական ընկերության՝ նախապես ներկայացված  չափորոշիչներին: Վերջին անգամ մեկ ու կես ամիս առաջ են զգուշացրել, որ եթե խնդիրները չլուծվեն, ապա իրենք դուրս կգան ծրագրից՝ վերցնելով իրենց տրամադրած ֆինանսավորումը՝ 62մլն. ԱՄՆ դոլարը։ Արդյունքում, հասկանալի է, որ «Վալլեքսը» չի կատարել այդ ամենը, և դանիական կազմակերպությունը որոշել է դուրս գալ ծրագրից՝ վերցնելով ֆինանսավոումը»,- նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Թեղուտին էկոլոգիական այնպիսի վնաս է հասցվել, որն անվերականգնելի է:

Գալստյանի խոսքով, վերջին տարիների ընթացքում հնչեցվել են բազում  ահազանգեր՝ անտառների հատում, նոր տնկվող  անտառների ծրագրի չիրագործում, Շնող գետի աղտոտում. խնդիրները բազմաթիվ են, բայց դրանց ոչ մի ադեկվատ արձագանքի չեն արժանացել: «Բնությանն այնպիսի վնաս է հասցվել, որ դրա վերականգնման մասին խոսելը իրատեսական չէ։ Վնասն անվերականգնելի է»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ դանիական ընկերության կողմից հանքավայրի շահագործման ֆինասավորման դադարեցումը լուրջ նախադեպային որոշում է Հայաստանի համար, որպեսզի այլ հանքարդյունաբերական  ծրագրեր ֆինանսավորղները ևս հասկանան, որ կարող են բախվել նման խնդիրների։

 

 

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 16-ին, Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) հայտարարել էր, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 մլն դոլարի վարկը՝ նշելով, որ առկա են մի շարք խնդիրներ՝ ջրերի աղտոտում, Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքային պայմանների վատթար վիճակ և այլն։

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas