• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
27.10.2017 | 14:32

Վիգեն Սարգսյան. Մենք անպայման հաջողելու ենք

Հոկտեմբերի 24-ին Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանձնարարեց մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար:

Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է. ՀՀ զինված ուժերն ունեն զարգացման բազմաթիվ ծրագրեր. «Այսօր խնդիր է դրված այդ ծրագրերն ավելի թռիչքաձև զարգացման՝ թե սպառազինության, թե ռազմական տեխնիկայի, թե կրթական ծրագրերի առումով»:

Ըստ նախարարի, «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծերը լուրջ իրավական հիմք են ստեղծում բանակի արդիականացման, նոր ծրագրերի ներդրման համար։

 

«Մենք այդ աշխատանքն անմիջապես գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարականից հետո սկսել ենք և անելու ենք ամեն ինչ նշված կարճ ժանկետներում այդպիսի ծրագիր ներկայացնելու համար նախ ոլորտի պատասխանատուներին, այնուհետև՝ ավելի լայն քննարկման, և կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեզի հասարակությունը համախմբվի այդ ծրագրերի իրականացման շուրջ: Այսօրվա իշխանություններին կարելի է մեղարդել բազմաթիվ բաների մեջ, բայց հաստատ ոչ հակառակորդի ընտրության, ոչ հակառակորդի տեսակի, ոչ տարածաշրջանի նկատմամբ այդ հակառակորդի անպատասխանատու վերաբերմունքի։ Մենք ապրում ենք շատ բարդ տարածաշրջանում, դա չի նշանակում, որ մենք պետք է տկար լինենք, այն ամենն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ, մենք պետք է այդ տրամաբանությամբ կառուցնեք մեր Զինված ուժերը, այդ տրամաբանությամբ կառուցենք բանակ-հասարակություն կապը և վստահ եմ, որ մենք անպայման հաջողելու ենք այդ ճանապարհին», - նկատել է Վիգեն Սարգսյանը:



    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas