• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
27.10.2017 | 14:45

Հայաստանի Առաջին Հանրապետություն

Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ (Սեյմ) հանրապետության քայքայումից անմիջապես հետո 1918 թվականի մայիսի 28-ին, Թիֆլիսում, Արեւելյան տարածքի վրա որպես պետություն հռչակվեց Հայաստանի հանրապետությունը: 1918 թվականի տվյալներով, ըստ Բաթումի դաշնագրի, տարածությունը 10 հազար քառակուսի կմ էր, իսկ 1919-ի տվյալներով՝ 58 հազար քառակուսի կմ, որը սկսեց ընդգրկել Երեւանի նահանգը եւ Կարսի մարզը՝ իբրեւ մայրաքաղաք ունենալով Երեւանը: Հայաստանի հանրապետությունը կազմվեց իբրեւ Խորհրդարանական հանրապետություն եւ ձեւավորվեց շատ բարդ միջազգային պայմաններում՝ Ռուսաստանից Անդրկովկասի անջատմամբ եւ թուրքական երկարամյա ներխուժումներից հետո:

Հայաստանի հանրապետությունը հռչակվեց Սեյմի քայքայման պահին, երբ նրա պատվիրակությունը Բաթումում բանակցություններ էր վարում

Թուրքիայի հետ: Բանակցությունների ընթացքում լուրջ տարակարծություններ ի հայտ եկան Անդրկովկասյան հանրապետությունների ժողովուրդներին ներկայացնող մասնակից պատվիրակությունների միջեւ, պատճառ դառնալով,, որ 1918 թվականի մայիսի 26-ին Սեյմը քայքայվի եւ հրաժարվի իր ունեցած լիազորություններից:

Վրաստանը մայիսի 26-ին, իսկ Ադրբեջանը՝ մայիսի 27-ին հռչակեցին իրենց անկախությունները եւ Հայոց Ազգային Խորհուրդը, իր հերթին, ուրիշ այլ ելք չունենալով, ստիպված անկախություն հռչակեց մայիսի 28-ին:

Հայաստանի անկախության հռչակագրում ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի եւ Ադրբեջանի անկախության հռչակմամբ ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:

Հայկական պետության վերականգնումը հնարավոր դարձավ նույն տարվա մայիսին հայ ժողովրդի մղած հերոսական ու հաղթական ճակատամարտերի շնորհիվ, երբ պարտության մատնվեցին թուրք նախահարձակները, ինչպես Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերով, որոնք կասեցրին նրանց ներխուժումը Արարատյան դաշտ եւ Երեւան:

Թիֆլիսում անկախության հռչակումից հետո հայ քաղաքական կուսակցությունների եւ խմբակցությունների միջեւ Հայաստանի հանրապետության կազմավորման վերաբերյալ սկսեցին բանակցությունները:

Հուլիսի 22-ին կառավարության անդամները ժամանեցին Երեւան, հուլիսի 24-ին հրապարակվեց կառավարության կազմը, որում նախարարական տեղերի մեծ մասը գրավեցին դաշնակցականները, իսկ վարչապետն էր Հովհաննես Քաջազնունին:

1918 թվականի օգոստոսի 1-ին իր աշխատանքները սկսեց Հանրապետության Խորհրդարանը, որի անդամ դարձան առավելապես Թիֆլիսի եւ Երեւանի ազգային խորհուրդների ներկայացուցիչները, իբրեւ նախագահ ունենալով Ավետիք Սահակյանը: Խորհրդարանի առաջին կազմում 45 պատգամավոր կար, որոնցից 18-ը ՀՅԴ-ից, 6-ը Հայ Ժողովրդական կուսակցությունից, 6-ը՝ Էսեռներից, 6-ը սոցիալ-դեմոկրատ էին, 9-ը՝ անկուսակցական:

Հովհաննես Քաջազնունին կառավարությունը ղեկավարեց մինչեւ 1919-ի օգոստոսը, որից հետո վարչապետներ դարձան Ալեքսանդր Խատիսյանը՝ մինչեւ 1920-ի մայիսը, Համո Օհանջանյանը՝ մինչեւ 1920-ի նոյեմբերի 23-ը եւ Սիմոն Վրացյանը՝ մինչեւ 1920-ի նոյեմբերի 23-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը:

Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականության հիմնախնդիրը Հայկական հարցի լուծումն էր:

1918-ի հունիսի 4-ին Հայաստանի հանրապետության պատվիրակությունը Թուրքիայի հետ ստորագրում է Բաթումի պայմանագիրը, որով Թուրքիան ճանաչում է Հայաստանի անկախությունը եւ հողային տարածքը: Կարեւոր խնդիր էր մնում Թուրքիայի կողմից գրավված հայկական տարածքների ազատագրումը: Այդ նպատակով 1918-ի հունիսին Հայաստանի կառավարության պատվիրակությունը, որ կազմված էր Ալեքսանդր Խատիսյանից, Ավետիս Ահարոնյանից եւ Միքայել Բաբաջանյանից, մեկնում է Պոլիս, որտեղ մինչեւ հոկտեմբերի 25-ը տեղի են ունենում բանակցություններ, բայց՝ ապարդյուն: Իրավիճակն արմատապես փոխվում է Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի կրած պարտությունից հետո:

1918-ի նոյեմբերին հայկական զորքերը մտնում են Ղարաքիլիսա, իսկ դեկտեմբերի սկզբին՝ Ալեքսանդրապոլ եւ հաղթահարելով դժվարություններ, որոնցից են, օրինակ, Անդրկովկասի անգլիական զորքերի հրամանատարության հակագործողությունները, կարողանում են 1919-ի ապրիլ-մայիս ամիսներին ազատագրել Կարսը, Օլթին, Կաղզվանը: 1919-ի մայիսին հանրապետությանն են միանում Շարուրը եւ Նախիջեւանը: Այսպիսով, գրեթե ամբողջությամբ վերականգնվում են 1914-ի սահմանները:

Հայաստանի հանրապետության կառավարությունը օգնության խնդրանքով քանիցս դիմում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ ԱՄՆ-ի կառավարություններին. Այլեւս դժվար էր միայնակ մնալ քեմալական իշխանության դեմ:

1920-ի դեկտեմբերին Երեւանում համաձայնագիր է կնքվում Հայաստանի հանրապետության եւ Ռուսական Խորհրդային Ֆեդերացիայի Սոցիալիստական հանրապետության միջեւ, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային հանրապետություն: Սիմոն Վրացյանի կառավարությունը լիազորությունները ստիպված է լինում հանձնել նոր կառավարությանը: Նույն օրը հաղթական Թուրքիան ստիպում է Հայաստանի հանրապետության կառավարությանը՝ կնքել Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920 թ.): Հայաստանը զինաթափվում է, ետ են կանչվում տարբեր երկրներում նրա ներկայացուցիչները եւ հրաժարվում են Սեւրի պայմանագրից:

Այսպիսով, Հայաստանի հանրապետության փորձը՝ հայկական հարցը լուծել եւրոպական պետությունների օգնությամբ, հաջողություն չի ունենում: Հայաստանը, բնականաբար, խորհրդայնացվում է եւ ապավինում է արդեն իր միակ բարեկամին՝ ռուս ժողովրդին:

 

 

Աղբյուրը՝ Հ. Վարդիվառյանի աշխատություններ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas