• USD 483.86
  • GBP 643.87
  • EUR 572.89
  • RUB 8.29
  • GEL 178.22
Նոյեմբեր 24, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
28.10.2017 | 12:27

Բակո Սահակյանն ընդունել է Վիգեն Սարգսյանին և Տարոն Մարգարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և Երևան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Խոսելով պաշտպանության համակարգի մասին՝ Արցախի Նախագահն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունն այս ուղղությամբ տարածաշրջանում կայունության պահպանման կարևորագույն նախապայմաններից մեկն է:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Տարոն Մարգարյանին ու Երևանի քաղաքային իշխանություններին Պաշտպանության բանակին, Ստեփանակերտի ու Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը Երևանի հետ դրական ազդեցություն է թողնում Արցախում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա:



    Լրահոս
    ՌԱԿ
    Հրաչ Գույումջյանի ելույթը Աթենքում ՌԱԿ 96-րդ տարեդարձին
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas