Հոկտեմբերի 28-ին Արմավիրի ՌԱԿ Երիտասարդական ակումբում տեղի ունեցավ հերթական հանդիպումը:
Այս անգամ ակումբի հյուրն էր Երեւանի «Անստորագիր» երիտասարդական կազմակերպությունը: Կազմակերպվել էր ծավալուն վարպետության դաս՝ «Թիմերի կառավարում» (Team Management) թեմայով:
Դասընթացի ընթացքում ակումբի երիտասարդները ակտիվորեն մասնակցեցին թեմատիկ քննարկմանը, ձեռք բերեցին թիմային գործընթացների արդյունավետ կառավարման հմտություններ: Նրանք նաեւ հնարավորություն ունեցան վարպետության դասի ընթացքում դրսեւորել իրենց ունակությունները եւ կարողությունները:
Յուրաքանչյուր թիմ՝ գաղափարի ստեղծում, լուսանկարչություն, կառավարում, առաջխաղացում, հնարավորություն ստացավ ծրագրել գալիք ամանորյա իր բիզնես նախագիծը:
Հետևեք Haydzayn.am-ին՝ ՌԱԿ երիտասարդական ակումբների հետագա նորությունների և սպասվելիք սեմինարների վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու համար: