• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Լրահոս
30.10.2017 | 12:03

Ստամբուլի առաջին գրավաճառը՝ հայազգի Առաքելը

  Ստամբուլում  առաջին գիրք վաճառողը եղել է հայազգի Առաքել Թոզլույանը, որ 1875-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում  գրախանութ է հիմնել  եւ մի քանի տարի  անց   ընդարձակելով իր գործը մի ամբողջ հրատարակչություն է հիմնել:

 

1884 թ.-ին Թոզլույանը հրատարակել է Թուրքիայում առաջին գրքային տեղեկատու ցուցակը՝   վերնագրված «Առաքելի գրադարան», որի նպատակն է եղել  հեշտացնել ընթերցողների համար անհրաժեշտ հրատարակությունների որոնման աշխատանքը:

 

Թուրգական « Birgün » թերթը գրում է, որ Ստամբուլի բոլոր գրախանութները սկզբնապես պատկանել են տեղացի հայերին: Հենց նրանք են  քաղաք բերել  խանութներում, մշակութային հաստատություններում եւ սրճարաններում գիրք գնելը մշակույթը:

 

1890-ականներին Առաքելի հրատարակչությունն առաջին անգամ հրատարակել է թուրք գրողներ Ահմեդ Ռասիմի եւ Հալիթ Զիայիի գրքերը: Հետագայում Առաքելը սկսել է  հրատարակել նաեւ թուրքական դպրոցական դասագրքեր: Թոզլույանը 1891-1894թթ. Թուրքիայում առաջին անգամ հրատարակել է բանաստեղծությունների  ժողովածուներ ` գրպանի գրքերի ձեւաչափով՝  փոքր չափսի գրքեր:

 

Թուրք հետազոտողները նշում են, որ հայազգի հրատարակչի մասին կենսագրական տվյալներ գրեթե չկա, միայն հայտնի է, որ Առաքել Թոզլույանը Կեսարիայից էր:

 

 

Թարգմանությունը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas