• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
31.10.2017 | 20:22

Քառօրյայի ընթացքում Արցախում զոհված ադրբեջանցի սպաները ԱՄՆ-ում են սովորել. Forbes

Forbes- ը ղարաբաղյան հակամարտության եւ դրա լուծման վրա ԱՄՆ-ի ունեցած ազդեցության մասին   հոդված  է հրապարակել, որի հեղինակները նշում են, որ 1990-ականների սկզբին հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է 907-րդ բանաձեւը, որն արգելում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին քանի դեռ Բաքուն չի հրաժարվել Հայաստանի շրջափակումից եւ Հայաստանի եւ Արցախի դեմ ուժի կիրառումից:

«Այս քաղաքականությունը մնացել է  անփոփոխ մինչեւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ը:  Այդ ժամանակվա  ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը խնդրել է հրաժարվել 907 բանաձեւից, որպեսզի թույլատրվի Ադրբեջանին օգնություն տրամադրել: «Դրանից հետո, ամեն տարի հանրապետության նախագահը շրջանցում էր  907-րդ բանաձեւը և թույլատրում Կասպից ծովի մոտակայքում գտնվող  նավթով հարուստ այդ երկրին ստանալ ԱՄՆ-ի՝  20 մլն դոլարի օգնությունը », - նշված է հոդվածում:

Հոդվածագիրները  նշում են, որ 2016 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի  հակամարտության սրման մեջ իր դերն է ունեցել  Միացյալ Նահանգների՝   Ադրբեջանին ցոցաբերած աջակցությունը:

«Այս բացթողումը մղեց Ադրբեջանի  քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը դիմել նման քայլի: Ներկայիս նախագահ Թրամփի վարչակազմի՝ տվյալ  տարածաշրջանի հանդեպ ունեցած անհաշտ վերաբերմունքով պայմանավորված, ժամանակի հարց է, որպեսզի Ադրբեջանը կրկին ռազմի դաշտում հերթական փորձը կատարի », - հավատացած են Forbes-ի հեղինակները:

 

 

Հրապարակման մեջ նաեւ նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գնդապետերից առնվազն երկուսը՝ Վուգար Յուսիֆովը եւ Մուրադտ Միրզաեւը, ովքեր 2016 թ.-ի ապրիլին մասնակցել են  չորսօրյա պատերազմից   եւ սպանվել են,  սովորել են ԱՄՆ բանակում:

 

Թարգմանությունը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas