Փետրվար 24, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Աշխարհի ձայն, Լրահոս
01.11.2017 | 12:03

Ադրբեջանը շարունակելու է զենք գնել Թուրքիայից. Ալիև


Բաքուն խորացնելու է ռազմական համագործակցությունը Անկարայի հետ: Այս մասին   հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ` Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ հանդիպման արդյունքներն ամփոփելիս:

 

«Թուրքիայի՝  օրեցօր զարգացող ռազմարդյունաբերական համալիրը  մեծ հետաքրքրություն է մեզ համար: Մենք Թուրքիայից ձեռք ենք բերել եւ դեռ ձեռք ենք բերելու  ռազմական տեխնիկա», - ասել է Ալիեւը:

 

Նրա խոսքերով, ռազմական համագործակցության զարգացումը երկու երկրների օրակարգի կարեւորագույն ուղղություններից է:

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները ստորագրել էին մի շարք նոր համաձայնագրեր `առեւտրի եւ գյուղատնտեսության, բարձրագույն կրթության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

 

 

Թարգմանությունը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    Արցախ
    Բարբարոսն իր դեմքը չի փոխում
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /