• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Ամերիկա
02.11.2017 | 13:00

«Փորձում ենք պրպտել, որոնել ու գտնել հայությունը կազմող ամենատարբեր հյուսկենները» Ալին Գրիգորյան

Անգլիատառ ամենաերկարակյաց հայկական պարբերականի՝ The Armenian Mirror-Spectator-ի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանը, որ 19 տարի է, ինչ խմբագրում է թերթը, «Հայ Ձայնի» հետ զրույցում նշում է, որ խմբագրակազմն ամեն գնով փորձում է դառնալ հայկական կյանքի ընդհանուր հայելին եւ թերթի էջերում ներկայացնել հայությանը հուզող եւ զանազան շերտեր ունեցող խնդիրներ: «Ինձ համար նաեւ, որպես խմբագիր, շատ կարեւոր են Միջին Արեւելքի հայկական գաղութները, որոնք այսօր գտնվում են բավական բարդ իրավիճակում: Հաճախ փորձում ենք պրպտել, որոնել ու գտնել հայությունը կազմող ամենատարբեր հյուսկենները, որ այսօր ապրում եւ շնչում են այդ «թեժ կետեր»-ի վրա»,-ասում է օվկիանոսից այն կողմ լույս տեսնող թերթի խմբագիրը:

Ալին Գրիգորյանը The Armenian Mirror-Spectator-ի հետ սկսել է համագործակցել դեռեւս ուսանողական տարիներից, եւ ասում է, որ The Armenian Mirror-Spectator-ի խմբագրական աշխատանքն իր էությանը մի մասն է կազմում:

Նա նշեց, որ թերթի էջերում ամերիկահայ կյանքի հետ միասին տեղ են տալիս նաեւ Հայաստանին, Արցախին, սփյուռքահայ մյուս գաղթօջախներին, իսկ ամերիկահայ կյանքը թերթում արտացոլվում է իր պատմությամբ, ներկայով եւ ապագայի հարցադրումներով: «Շատ հաճախ էջեր ենք տրամադրում այն ամերիկահայ գործիչներին, որոնք ամենատարբեր ոլորտներում մեծ հաջողությունների են հասել»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ հայկական մամուլի որոշ անուններ իբրեւ աղբյուր օգտվում են իրենց թերթի նյութերից, ինչն ուրախալի է:

Խմբագիրը նաեւ ասաց, որ ընթերցողների շրջանում հետաքրքրություն են առաջացնում հայկական իրականությանն առնչվող նյութերը, իսկ իրենք նպատակ ունեն հատկապես Հայաստանի հետ համագործակցություն սկսել, անգլերենով գրող աշխատակիցներ ներգրավել եւ այլն:

Հակառակ տպագիր մամուլի դիմագրաված դժվարություններին, Ալին Գրիգորյանը նաեւ նշեց, որ իր համար համար տպագիր մամուլը հատուկ նշանակություն եւ կարեւորություն ունի. «Այն ավանդույթ ունի իր մեջ, որ թերթի տեսքին, թղթի հոտին, շոշափելի լինելուն է առնչվում»,-արդեն անցյալ դարձող տպագիր մամուլի մասին ասաց Ալին Գրիգորյանը: «Հայ Ձայնի» հետ զրույցում ամերիկահայ խմբագիրը նաեւ ցավով նշեց, որ այսօր տպագիր մամուլի ընթերցողների թիվը նվազել է, եւ դա ոչ միայն հայկական կյանքում է նկատելի, այլ նաեւ՝ ամերիկյան եւ ընդհանրապես՝ միջազգային երեւույթ է: Պարբերականը երկար ժամանակ է, ինչ ունի իր կայքը եւ էջեր՝ սոցիալական ցանցերում: Ալին Գրիգորյանն այդ տիրույթում արձագանքներն ավելի աշխույժ է տեսնում եւ կարծում է, որ նոր սերունդը հայկական կյանքին փորձում է ծանոթանալ՝ օգտագործելով այդ «զենքերը», ինչպես նաեւ սոցիալական էջերի միջոցով խմբագրակազմը կարողանում է հետեւել, թե զետեղվող նյութերը ո՛ր երկրներում են արձագանքներ ստանում եւ հայությանն ընդհանրապես ի՛նչ թեմաներ են հետաքրքրում:

Այս տարի The Armenian Mirror-Spectator-ը նշում է իր հիմնադրման 85-ամյակը: Խմբագրակազմը միջոցառումներ է կազմակերպել, փորձելով սեմինարի եւ այլ քննարկումների միջոցով քննարկել մամուլի այսօրվա խնդիրները՝ շեշտը դնելով հայկական հարցերի քարոզչության վրա:


    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas