• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 23, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
03.11.2017 | 13:30

Իրանը չի կարող հրթիռներ վաճառել Իսրայելի հետ ռազմական ոլորտում համագործակցող երկրին. Իրանագետ

«Որևէ շոշափելի արդյունք չի գրանցվել Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում. հիմնականում դեկլարատիվ բնույթի հայտարարություններ, երեք երկրների հարաբերությունների զարգացման և խորացման կարևորությունն ընդգծող շեշտադրումներ, Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի ստեղծման, ազգային արժույթով առևտրի իրականացման շուրջ քննարկումներ»,-«Հայ ձայնի» հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Վերջինիս դիտարկմամբ, Իրանը Հարավային Կովկասում վարում է բալանսավորված քաղաքականություն և հայ-իրանական հարաբերությունների օրակարգը չի կարող փոփոխության ենթարկվել Ի. Ալիևի՝ Թեհրան այցով կամ եռակողմ հանդիպման մասնակից դառնալով։ Նույն կազմով եռակողմ հանդիպում եղել է նաև 2016թ.-ի օգոստոսի 8-ին Բաքվում, բայց դրանից ընդամենը օրեր անց ուժի մեջ մտավ ոչ թե Իրանի և Ադրբեջանի, այլ Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկման մասին օրենքը։

Անդրադառնալով Իրանի նախագահի այն հայտարարությայնը, որ Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը ցանկանում են «կանաչ» մաքսային գոտի ստեղծել՝ կիրառելով միասնական մաքսային չափանիշներ՝ մեր զրուցակիցը նշեց հետևյալը. «Պետք է հասկանալ, որ այսօր բոլորն են ցանկանում զարգացնել տնտեսական հարաբերություններ։ Այս համատեքստում, իմ կարծիքով, Հայաստանն ունի ավելի լավ հնարավորություններ, որոնք կարող է օգտագործել անհրաժեշտ ենթակառուցվածքները զարգացնելու դեպքում։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, ընդ որում անդամ երկրներից միակը, որն ունի Իրանի հետ ցամաքային սահման»։ Ա. Տոնոյանը, խոսելով Իրանի կողմից  Ադրբեջանին բալիստիկ հրթիռներ չվաճառելու հանգամանքի մասին, շեշտեց, որ Իրանը չի կարող հրթիռներ վաճառել մի երկրի, որը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ ռազմական ոլորտում։ Ըստ իրանագետի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման տեսակետից ավելի հավանական է, որ Իրանն անվճար հրթիռներ տրամադրի Հայաստանին, քան վաճառի դրանք Իսրայելի դաշնակցին։ «Ակնհայտ է, որ Հ. Ռուհանիի կառավարման տարիներին Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում որոշակի տնտեսական շարժ կա, որը, սակայն, վերաբերում է այդ հարաբերությունների միայն տեսանելի հատվածին։ Բայց Ադրբեջանում կան նաև կրոնաէթնիկական հենքի վրա ընթացող որոշակի գործընթացներ,   որոնցում իրանական կողմը ենթադրաբար ունի անմիջական մասնակցություն և որոնք կարող են ապագայում լրջորեն ստվերել նույնիսկ տնտեսական հարաբերությունները»,- եզրափակեց Արտյոմ Տոնոյանը։ 

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    Երևանի ավագանու ընտրություններ, Քաղաքականություն
    Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /