• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Գլխավոր լուր, Աշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս
03.11.2017 | 12:30

Բաքու-Թբիլիսի-Կարս. երեք հետաքրքիր անդրադարձի հետքերով

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի մայրաքաղաքում մեծ շուքով տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի- Կարս երկաթգծի բացումը: Պաշտոնապես հայտարարվեց, որ 838 կմ երկարություն ունեցող այս երկաթգիծը տարեկան կտրվածքով տեղափոխելու է շուրջ մեկ միլիոն ուղևոր և ավելի քան 6,5 միլիոն տ ուղեբեռ՝ դառնալով յուրահատուկ միջանցք Ասիայի և Եվրոպայի միջև: Նշվում է, որ Պեկինից մինչև Լոնդոն տարածությունը գնացքները կհատեն շուրջ երկու շաբաթում: Ակամայից հիշում ես ժամանակին մեծ նշանակություն ունեցող հանրահայտ Արևելյան ճեպընթացը:

Սակայն վերադառնանք մեր օրեր: Այս իրադարձությունը, որի կարևորությունն ընդգծվեց երեք պետությունների ղեկավարների անմիջական մասնակցությամբ, մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև հարևան երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, Իրանում: Դրան որոշ չափով անդրադարձավ նաև հայաստանյան մամուլը, իմ կարծիքով՝ ոչ բավականաչափ: Այնինչ, այս իրադարձությունը թերագնահատելու իրավունք մենք չունենք: Ավելին, պարտավոր ենք հետևել բոլոր հնչող արձագանքներին, որպեսզի հետագա հնարավոր իրադարձությունները մեզ անակնկալի չբերեն: Դիտարկելով վերջին օրերի անդրադարձները՝ առանձնացրեցի դրանցից երեքը, որոնք, իմ կարծիքով, բավականին հատկանշական են և խորհելու լուրջ տեղիք են տալիս:

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Պետդումայի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը առանց ավելորդ դիվանագիտական հնարքների հայտարարեց, որ այս նախագիծը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի Դաշնության համար, առավել ևս, որ սա արդեն երկրորդ նման դեպքն է ՝(հասկացիր՝ Ռուսաստանը շրջանցելու) Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարից հետո: Մյուս կողմից,  Զատուլինը նշել է, որ դժվար է հակադարձել լուրջ տնտեսական նախագծերին, եթե դրանց դիմաց ինքդ առաջարկելու բան չունես: Բանախոսի կարծիքով, Հայաստանը և ՌԴ-ն պետք է մտածեն այդ մասին՝ հաշվի առնելով նաև երրորդ շահագրգիռ երկրի՝ Իրանի գործոնը: Նկատի ունենալով  պարոն Զատուլինի լուրջ հեղինակությունը, ինչպես նաև նրա թափանցիկ ակնարկը, որը վերաբերում էր Իրան-Հայաստան-Վրաստան այսօր ոչ այնքան աշխույժ տրանսպորտային միջանցքի մեծ հեռանկարին՝ կարծում եմ, որ այս միտքը նա արտաբերեց ամենևին ոչ պատահական և նպատակ ուներ ակնարկելու, որ ժամանակ կորցնելու շռայլություն թույլ տալ չի կարելի: Ինչու՞ եմ այդպես կարծում: Արդեն երեկ մեկ այլ ռուս քաղաքագետ, Ռազմավարական գնահատականների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Կոնովալովն ադրբեջանական մամուլին տված իր հարցազրույցում մի շատ կարևոր, և վստահ եմ, նույնպես ոչ պատահական հայտարարություն արեց: Նա նշեց, որ Ռուսաստանն ուշի ուշով հետևելու է Բաքու- Թբիլիսի - Կարս երկաթգծի շահագործմանը՝ հավելելով, որ Մոսկվան ձգտում է հավասարակշռություն պահպանել Հարավային Կովկասում և դրա հետ մեկտեղ ակտիվորեն ներգրավվել այստեղ տեղի ունեցող տնտեսական զարգացումներին: Այն պարագայում, եթե Մոսկվային չսահմանափակեն ինչ-ինչ քաղաքական մոտիվներով, այդ երկաթգիծը մոտ ապագայում կարող է տեղափոխել նաև Ռուսաստանի հետ առնչություն ունեցող բեռներ: Ահա այսպես զգուշավոր և միևնույն ժամանակ շատ պարզ ու  ոչ երկիմաստ:

Եվ վերջին անդրադարձը, որ ցանկանում եմ կատարել: Ուկրաինական nk.org.ua կայքը՝ նշելով այս իրադարձության մասին, հատուկ ընդգծում է, որ նման լայնածավալ նախագծից դուրս մղվեց Հայաստանը, որի տարածքով շատ ավելի դյուրին կլիներ Թուրքիա մուտք գործելը: Այնուհետև շեշտադրվում է, որ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, Թուրքիան տարիներ շարունակ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը և մտադիր չէ այն բացել մոտ ապագայում: Իսկ ամենահետաքրքիրը հոդվածի վերջին նախադասությունն էր, որը ցանկանում եմ մեջբերել՝ Մեկուսացոմից դուրս գալն ունի իր եզրագիծը: Կարծում եմ, ավել քան թափանցիկ ակնարկ է:

 

 

 

Գոռ Արմենյան



    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas