• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս
03.11.2017 | 14:01

Թուրք գրողը հայերից ներողություն է խնդրել (Տեսանյութ)

Թուրք գրող Քեմալ Յալչընը ներողություն  է  խնդրել հայ ժողովրդից 1915 թ.  Ցեղասպանության համար:

 

«Առաջին հերթին ցանկանում եմ, որ  թուրքերն ու հայերը, թուրքերն ու  քրդերը եւ ողջ  մարդկությունը ներդաշնակ եւ առանց թշնամանքի ապրեն: Հայերը 100 տարի  պայքարել են Ցեղասպանության ճանաչման համար, իսկ թուրքերը հոգնել են այն ժխտելուց: Ցեղասպանությունը շատ երկրների կողմից է ճանաչվել, բայց ոչ Թուրքիայի կողմից: Կարծում եմ, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ցանկանում եմ, որ մեր ապագա սերունդները խաղաղ ապրեն », - ասել է Քեմալ Յալչընը Ամերիկիայի ձայնին տված հարցազրույցում:

 

Թուրք գրողը հայերենով դիմել է լրագրողին եւ ասել, որ հայերի ցավն իր անձնական ցավն է:

 

 

«Իմ սիրելի հայ քույր, քո ցավն իմ ցավն է: Որպես թուրք, ներողություն եմ խնդրում բոլոր հայերից: Դժվար է ներել, բայց ավելի դժվար է ներվել, ներեցեք ինձ », - ասել է Քեմալ Յալչընը:

 



    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas