• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս
06.11.2017 | 18:01

Թուրքիայում հայկական եկեղեցին մզկիթի են վերածել (Լուսանկարներ)

 Թուրքական Աթնապ քաղաքում, որտեղ ժամանակին մեծ թվով հայեր են ապրել, ոչնչացվում է  հայկական թաղամասը :

«1915-ի դեպքերից հետո, Այնթապում գտնվող բազմաթիվ մշակութային հուշարձաններ եւ պատմական շենքեր, որոնք հայերին են պատկանել, վերածվել են մզկիթների եւ ռեստորանների», - գրում է թուրքական GazeteKarinca թերթը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ քաղաքի ամենահայտնի վայրում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին 2010 թվականին վերածվել է Փրկության մզկիթի:

 

Նշվում է, որ քաղաքային իշխանությունները հայերի կողմից կառուցված պատմական նշանակություն ունեցող կառույցները, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ այգիներով,  վերածել են հյուրանոցների եւ դրանք օգտագործում են զբոսաշրջիկներին  գրավելու համար:

 

 

Թարգմանությունը՝ Գոհար Մակարյանի

 

 



    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas