• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս
08.11.2017 | 19:34

Թուրքիան և ԱՄՆ-ը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում  հանդիպել է հանրապետական ​​սենատոր, Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քորքերի հետ:

Հանդիպմանը մասնակցել է  նաեւ երկրի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ մի շարք նախարարներ: Այս մասին գրում  թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը:

Ըստ Քորքերի՝ բանակցություններն ընթացել են անկեղծ ու դրական մթնոլորտում:

«Մենք լայնորեն քննարկել ենք երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաեւ որոշ կոնկրետ հարցեր: Մենք շատ հարցեր պետք է լուծենք: Երկկողմ հարաբերություններում խնդիրների լուծումը ժամանակ է պահանջում: Մեր երկրները ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակիցներ են, բայց այժմ որոշ հարցերում մեր տեսակետները չեն համընկնում », - ասել է Քորքերը:

 

 

 

Թարգմանությունը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas