• USD 483.86
  • GBP 643.87
  • EUR 572.89
  • RUB 8.29
  • GEL 178.22
Նոյեմբեր 24, 2017
Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
08.11.2017 | 20:03

Հայաստանում կանցկացվի «Կին» միջազգային կինոփառատոնը

«Կին» միջազգային կինոփառատոնը արդեն 14 տարի շարունակ հայ հանդիսատեսին է ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող կին ռեժիսորների ֆիլմերը։ Ըստ կազմակերպիրչների, տարաբնույթ կարծիքների և տեսանկյունների  արտահայտման հարթակ հանդիսանալով «Կին» կինոփառատոնը հավատարիմ է մնում հասարակության մեջ կնոջ և մասնավորապես կին ստեղծագործողի տեղը և դերը վերաիմաստավորելու և տարբեր մշակույթների փոխընկալմանը նպաստելու իր նպատակին։

Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որոնցից 60֊ը /20 երկրներից/ ընդգրկվել են փառատոնի ծրագրում։

Փառատոնի ծրագրերն են՝
- Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիրը
- Հյուրերի ծրագիրը
- Հետահայաց ցուցադրություն` նվիրված իրանահայ դերասանուհի Լորիկ Մինասյանին:
- ԲԱՖՏԱ 2017-ի կարճամետրաժ ֆիմերի հավաքածուն:
- Կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը:
Հյուրերի ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակներ ստացած ֆիլմեր։ Դրանք են՝ «Ներխուժում Բերգմանի տարածք» (ռեժ.՝ Ջեյն Մագնուսսոն և Հայնեկ Պալլաս, Շվեդիա), «Ձյուն կար» (ռեժ. Թամարա Ստեփանյան, Ֆրանսիա֊Հայաստան), «Քամին փչում է» (ռեժ.՝ Արմինե Անդա, Հայաստան), «Բարի լույս» (ռեժ.՝ Աննա Արևշատյան, Հայաստան), «Մեղեդի ստեղծողները» (ռեժ․՝ Լեսլի֊Անն Կոլս, Կանադա), «Քամու հպումը» (ռեժ.՝ Անաստասիա Ռազլոգովա, Ռուսաստան):
Փառոտոնի հետահայաց ցուցադրությունը նվիրված կլինի իրանահայ դերասանուհի Լորիկ Մինասյանին: Կցուցադրվի իր ստեղծագործական ուղու մասին պատմող վավերագրական ֆիլմ:

Փառատոնի ավարտին կշնորհվեն հետևյալ մրցանակները`
- Լավագույն ֆիլմ
- Հատուկ մրցանակ
- Դիպլոմներ
- «Լավագույն ռուսական ֆիլմ» մրցանակը՝ տրվում է Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից:

Փառատոնի ժյուրիի անդամներն են`
Սիլկե Ռաբիգեռ (Դորտմունդ/Կյոլն կանանց փառատոնի տնօրեն, Գերմանիա), Լեսլի Անն Կոլս (ռեժիսոր, «Կանացի հայացք» փառատոնի տնօրեն, Կանադա), Ելենա Կորժաևա (Սինե-պրոմո դիստրիբյուտորական կոմպանիայի տնօրեն, Ռուսաստան), Տատյանա Դանիլյանց (ռեժիսոր, Ռուսաստան), Արմինե Անդա  (պրոդյուսեր, Հայստան)։


    Լրահոս
    ՌԱԿ
    Հրաչ Գույումջյանի ելույթը Աթենքում ՌԱԿ 96-րդ տարեդարձին
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas