• USD 483.86
  • GBP 643.87
  • EUR 572.89
  • RUB 8.29
  • GEL 178.22
Նոյեմբեր 24, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
09.11.2017 | 19:04

Ջազ համերգ՝ նվիրված Արմեն «Չիկո» Թութունջյանի հիշատակին

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան  համերգասրահում տեղի կունենա  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ջազի ակունքներում կանգնած անվանի երաժիշտ, հանրահայտ  «Չիկոն և ընկերները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար Արմեն «Չիկո» Թութունջյանի հիշատակին նվիրված համերգ։

 

Համերգին մասնակցում են Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության ջազ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ (դիրիժորկոնսուլտանտ՝ Մարտին Վարդազարյան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Շաքարյանը, Կարեն Մամիկոնյանը, Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Արսեն Ներսիսյանը, Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն), Տիգրան Հարությունյանը (շեփոր), Սիմոն Դոլմազյանը, Դավիթ Գեոդակյանը (կոնտրաբաս), Վյաչեսլավ Բունիաթյանը, Կարեն Քոչարյանը, Արման Մնացականյանը, Հակոբ Օրդակյանը (հարվածային գործիքներ), Իլոնա Սագիևան, Աննա Կոստանյանը, Տաթև Ալեքսանյանը, Քրիստինե Ալեքսանյանը, Տաթև Համբարձումյանը (վոկալ)։



    Լրահոս
    ՌԱԿ
    Հրաչ Գույումջյանի ելույթը Աթենքում ՌԱԿ 96-րդ տարեդարձին
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas