• USD 484.37
  • GBP 635.69
  • EUR 565.5
  • RUB 7.15
  • GEL 185.19
Սեպտեմբեր 19, 2018
Կտակում եմ մեր սերունդներին՝ լավ տիրապետել հայոց լեզվին

Ինձ հաջորդող սերունդներին կտակում եմ լավ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել  հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:

 ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
10.11.2017 | 14:03

Ռոբեր Կետիկյանի ֆիլմը Տորոնտոյի կինոփառատոնի լավագույն ֆիլմերից մեկն է ճանաչվել

Ֆրանսահայ ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր   Ռոբեր  Կետիկյանի նոր    ֆիլմը՝ «Վիլլան»,  մեծ տպավորությունբ է գործել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժյուրիի վրա:

«Նա իր յուրահատուկ մոտեցումն ունի՝ ինչպես  էկրաններին ներկայացնել  խնդիրները, միաժամանակ նաեւ հումորը: Ֆրանսահայ ռեժիսորի աշխատանքները հաճախ հիմնված են պատմական իրադարձությունների վրա: Վերջին «Վիլլա» ֆիլմը  փիլիսոփայական պատմություն է, ըստ որի՝ Մարսելում բնակվող  ընտանիքը   օգնում է իրենց երկրներից տեղահանված եւ բախտի քմահաճույքին մնացած մարդկանց », - ասվում է ամերիկյան  «The People’s World» պարբերականում:

 

Նշվում է նաեւ, որ փառատոնի   տնօրենը, ով միեւնույն ժամանակ   գլխավոր պրոդյուսերն է   բարձր է գնահատել Կետիկյանի՝ որակելով այն որպես  ֆիլմը որպես մրցույթում ներկայացված  լավագույն ֆիլմերից մեկը:

 

 

 

 

 

Թարգմանությունը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /