• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
10.11.2017 | 20:01

ՀՀ-Թուրքիա սահմանին տեսախցիկների տեղադրումը քաղաքական նպատակներ չի հետապնդում. Թուրքագետ

«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանին տեսախցիկներ տեղադրելու հանգամանքը նպատակ ունի պայքարել մաքսանենգության, թմրանյութերի վաճառքով զբաղվողների, նաև այն հանցագործությունների դեմ, որոնք միջազգային տարանցիկ ուղիներով անցնելու բնույթ են կրում»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ անդրադառնալով Թուրքիա-Հայաստան սահմանին Թուրքիայի կողմից տեսախցիկներ տեղադրելու մասին շրջանառվող լուրերին։

Խուդավերդյանը ընդգծեց, որ Թուրքիայի արևելյան նահանգներում, ի տարբերություն արևմտյան նահանգների, գերակշռում է հանցագործությունների թիվը։ Այնտեղ կան բազում քրդական և թուրքական հանցախմբեր, որոնք փորձում են Թուրքիայի հարևան երկրների հետ սահմանին օրինախախտման ճանապարհով տարբեր տեսակի գործունեություններ իրականացնել, այդ թվում մաքսանենգություն, թրաֆիքինգ և այլն։ Մեր զրուցակցի դիտարկմամբ, շատ հաճախ նույնիսկ թուրքական իշխանությունների կողմից բավական դժվար է դառնում այդ պրոցեսները վերահսկելը, ուստի պատահական չէր, որ դեռևս նախորդ տարի Թուրքիայում որոշում կայացվեց պատ կառուցել Հայաստանի հետ սահմանին, հիմա էլ որոշել են տեսախցիկներ տեղադրել։

 

«Տեսախցիկների տեղադրումն առավելապես հանցագործությունների կանխմանն է միտված, քանի որ որևէ ռազմական լարվածություն չկա հայ-թուրքական սահմանին։ Ե՛վ տեսախցիկները, և՛ հնարավոր պատի կառուցումը որևէ կերպ չեն հետապնդում քաղաքական նպատակներ։ Դրանք միայն նպատակաուղղված են կանխելու միջազգային տարանցիկ ուղիներով դեպի Թուրքիա իրականացվող այնպիսի գործողությունները, որոնք կրում են հանցավոր բնույթ և վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը»,-եզրափակեց Մուշեղ Խուդավերդյանը։

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas