Փետրվար 24, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
10.11.2017 | 15:17

Արմեն Աշոտյան. Միջազգայնացնելով Արցախը՝ մենք հեշտացնում ենք նրա հետագա ճանաչումը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ «Աշխարհն ունի իր սեփական բազմաթիվ գլխացավերը, աշխարհում փոխվում են հարց լուծողների սերունդները, աշխարհը դարձել է նաև ավելի ցինիկ: Հետևաբար խորհրդարանական դիվանագիտությունն այս առումով պետք է ավելի նախաձեռնողական լինի: Չի կարելի մտածել, որ աշխարհը մեր խնդրի մասին գիտի ամբողջությամբ»:

 

 

Ըստ Աշոտյանի, Արցախի հակամարտության խնդիրը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը. «Արցախի ճանաչման հարցը մեր ամենագլխավոր նպատակն է, իսկ դրան հասնելու ամենալավ ճանապարհը կլիներ այն, որ բոլոր երկրները ճանաչեին Արցախը: Ստեղծված բանակցային ձևաչափն այդ գործընթացը դեռ չի հասունացրել: Ի՞նչ անել այս պահին. միջազգայնացնել Արցախն ըստ ճյուղերի, ինստիտուտների, Արցախը ներառել տարաբնույթ միջազգային պետական-կառավարական կազմակերպությունների և ծրագրերի մեջ: Միջազգայնացնելով Արցախը՝ մենք հեշտացնում ենք նրա հետագա ճանաչումը»:



    Լրահոս
    Արցախ
    Բարբարոսն իր դեմքը չի փոխում
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /