• USD 483.86
  • GBP 643.87
  • EUR 572.89
  • RUB 8.29
  • GEL 178.22
Նոյեմբեր 24, 2017
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
11.11.2017 | 17:01

Բռնությունները Օսմանյան կայսրությունում քննարկման նյութ. Հ.Ծ

Բացի արեւտմահայերենին նվիրված գիտաժողովիցորի մասին տեղեկացրել էինք անցյալ շաբաթՀայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը (ՄՆահանգներհովանավորում է նաեւ երկու բանավիճային քննարկումներորոնք տեղի կունենան նոյեմբերի 19-ին եւ 21-ին, «Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների Ասոցիացիայի անցկացրած կոնֆերանսի շրջանակներում:

 

Առաջին քննարկումըկազմակերպված Օուեն Միլերի եւ Ումիտ Քուրտի կողմիցվերնագրված է «1895-ի մեծ վախըՀայկական բարենորոգումներըշշուկներ եւ բռնություններ Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում»: Զեկուցումներով հանդես են գալու Օոուեն Միլերը (Էմերսոն քոլեջից), Էմրե Չան Դաղլիօղլուն (Քլարկ համալսարանից), Ումիտ Քուրտը (Հարվարդ համալսարանիցեւ Ուղուր Պեչեն (Բարդ քոլեջից): Քննարկող թեմաներն են լինելու «Բիթլիսի Ջորջ Պերկինս Նափը եւ 1895-ի կոտորածները», «Բարեփոխումները եւ բռնությունները Համիդյան դարաշրջանում», «Բռնության թատերաբեմերը Օսմանյան տարածքումԱյնթապի կոտորածների արմատները» եւ «Կրետեն 1895-ի հայկական կոտորածների ստվերում»: Համակարգողըՙ Էդհեմ Էլդեմըՙ Բողազիչի համալսարանից:

 

Երկրորդ քննարկումըկազմակերպված Սթեյսի Ֆարենթոլդի կողմիցեւ նախագահությամբ Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարանից Բառլոու Տեր-Մկրտիչյանի , վերնագրված է «Մարդասիրությունը Օսմանյան կայսրությունում Ահամաշխարհային պատերազմի ժամանակ»: Զեկուցումներ են կարդալու Մելանի Դանիելյանը (Միչիգանի համալսարանից), Սթեյսի Ֆարենթոլդը (Ստանիսլոսի Կալիֆոռնիա համալսարանից), Ասյա Դարբինյանը (Քլարկ համալսարանիցեւ Խաչիկ Մուրադյանը (Կոլումբիա համալսարանից): Քննարկվող թեմաներն են լինելու «Մարմնական եւ հոգեկան սնուցումըՄարոնիթ եկեղեցու ամոքիչ ջանքերը Լեռնային Լիբանանում մեծ պատերազմի օրերին», «Ամերիկյան օգնությունը եւ արտագաղթի քաղաքականությունը Մահջարում (Սիրիա)», «Մարդասիրական ճգնաժամը ռուս-օսմանյան սահմանում» (1914-17), «Մարդասիրական դիմադրությունը ցեղասպանության ժամանակ»:

 

Նոյեմբերի 18-21-ը անցկացվելիք միջոցառումների մասին հետաքրքրվողները կարող են այցելել «http://www.mesana.org/pdf/17-preliminary-program-10-12-17.pdf» կայքը:

 

Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը հրատարակում է իր հանդեսըորը հասանելի է «societyforarmenianstudies.com» կայքում:

 

 

 

Հ.Ծ./ԱԶԳ


    Լրահոս
    ՌԱԿ
    Հրաչ Գույումջյանի ելույթը Աթենքում ՌԱԿ 96-րդ տարեդարձին
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas